ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի սցենարով. Նիկոլ Փաշինյանը նույնպես անփոխարինելի՞ է որպես վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պայմանավորվածության ֆոնին խորհրդարանական ուժերն արդեն հստակեցնում են, թե ովքեր են գլխավորելու իրենց նախընտրական ցուցակները:

«Իմ քայլում» քննարկումներ չեն եղել, բայց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համար միանշանակ ակնհայտ է, որ իշխող ուժն առաջնորդելու է Նիկոլ Փաշինյանը: Բադասյանին զարմացնում է հարցը, թե ինչպե՞ս են պատրաստվում ներկայանալ Փաշինյանի դեմքով, երբ նրա իշխանության օրոք պարտվել ենք պատերազմում և հիմա ունենք սոցիալ-տնտեսական ճգնաժամ:

Ի դեպ՝ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում հանդիպումներ է ունեցել մի քանի համայնքների բնակիչների հետ, նվերներ բաժանել երեխաներին, ինչն ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ են համարում:

«Իմ քայլից» Արփի Դավոյանը համամիտ չէ Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավ որակելու հետ: Նա վստահեցնում է՝ քաղաքացիները Փաշինյանի հետ հանդիպումների կարիք ունեն: Արփի Դավոյանի համար ևս նախընտրելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորի, իսկ մեծամասնություն ստանալու դեպքում՝ կրկին վարչապետ ընտրվի Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ է, որ թեև նախընտրական բուն գործընթացը դեռ չի մեկնարկել, բայց ՔՊ-ականները հակված են վարչապետ տեսնել միայն Նիկոլ Փաշինյանին: Իշխող կուսակցությունում առկա այս իրավիճակը, կարծես, հիշեցնում է ՀՀԿ-ին, երբ 2018 թվականին պնդում էին՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասում է՝ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ խոսելու են իրենց արած և չարած գործերի, հստակ պատկերացում են տալու ապագայի մասին: Արփի Դավոյանը հակված է կարծել, որ 2020 թվականին գրանցված բազմաթիվ խնդիրներ Փաշինյանի իշխանության մեղքով չի եղել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում էլ փոփոխություն չկա: Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժը, որը հայտարարել է, թե ընտրություններին մասնակցում է՝ իշխանությունը վերցնելու նպատակով, վարչապետի թեկնածուն է առաջադրելու հենց Մարուքյանին: Այս մասին հայտնում է Գևորգ Գորգիսյանը և սուր քննադատում ՔՊ-ականներին՝ կրկին Փաշինյանի դեմքով ներկայանալու համար:

Գորգիսյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցին պատասխաններ ունի, թե ինչու Փաշինյանին չպետք է առաջադրել վարչապետի թեկնածու:

ԲՀԿ-ի համար էլ անփոխարինել է Գագիկ Ծառուկյանը: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ տրամաբանությունը պահանջում է, որ վարչապետի թեկնածու լինի Գագիկ Ծառուկյանը: Մելքումյանը նաև ուշագրավ հայտարարություն է անում՝ պնդելով, որ անկախությունից հետո Հայաստանում ընտրությունների միջոցով երբևէ իշխանություն չի փոխվել, և առաջիկա ընտրություններն իշխանություն փոխելու լավագույն շանսն են: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԲՀԿ-ն էլ չի նպաստել այդ իրավիճակին, քանի որ, ըստ իրավապահների, կեղծիքների է դիմել:

Արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Օրը դեռևս հայտնի չէ՝ մինչ այս պահը Կառավարությունը որևէ տեղեկություն չի տրամադրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան