Եթե «Իմ քայլը» ԸՕ-ն ընդունի, կնշանակի՝ մեզ հետ պայմանավորվածությունները ջուրն են գցվելու. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Մենք ասել ենք, որ եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, մեր՝ ընտրություններին մասնակցության որոշումը չի փոխվելու, որովհետև ընտրություններին այլընտրանք չունենք, բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել. ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի խնդիրներին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բազմաթիվ փաստարկներ կարող ենք բերել, օրենսգիրքն ամբողջությամբ հում է, և մենք առաջարկում ենք հում օրենսգրքով չգնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ընտրության օրը հայտարարելուց հետո շատ կարճ ժամկետի համար չի կարելի փոխել խաղի կանոնները, այդ օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլորս գործող խաղի կանոններով պատրաստվում ենք ընտրությունների: Նոր խաղի կանոններ ընդունել՝ նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար՝ երկրում ճգնաժամը խորացնել և այն կամքը, որ ցանկանում են ճգնաժամը լուծել, կորչում է»,- նշեց նա:

Մարուքյանը նշեց, որ առաջարկվող համամասնական ընտրակարգով կուսակցության ղեկավարները կամ խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ, արդյունքում ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում:

«Եթե Ընտրական օրենսգիրքը բերվի, և «Իմ քայլը» միաձայն ընդունի, դա կնշանակի, որ մեր հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են լցնելու դրանով, որովհետև մենք պայմանավորվել էինք, որ հունիսի 20-ին անում ենք ընտրություններ, և ոչ մի բանին չենք միջամտում: Եվ դրանով սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում։