Աշխարհում 2.2 մլրդ մարդ ապրում է առանց անվտանգ ջրի հասանելիության․ այսօր ջրի համաշխարհային օրն է

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

1993 թվականից ի վեր՝ ամեն տարի մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր։ 2021 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «Արժևորել ջուրը»։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
Այս տարի, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Ջրի համաշխարհային օրը նշվելու է առցանց միջոցառումներով։

ՄԱԿ-ում նշում են, որ օրվա նպատակը ջրի կարևորության նշանավորումն է։ Այն նաև միջոց է՝ բարձրացնելու իրազեկվածութունն առ այն, որ այսօր աշխարհում 2.2 միլիարդ մարդ ապրում է առանց անվտանգ ջրի հասանելիության: Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում քննարկվում են նաև ջրի համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու գործողությունները: Հիմնականում ուշադրությունը կենտրոնացվում է Կայուն զարգացման 6-րդ նպատակին (ԿԶՆ 6) հասնելուն ուղղված ջանքերի աջակցությանը. այն է ջուր և սանիտարական պայմաններ բոլորի համար մինչ 2030թ.:

ՄԱԿ-ում մտահոգված են, որ այսօր ջուրը ծայրահեղ սպառնալիքի տակ է:

«Տնտեսական զարգացումն ու աշխարհի բնակչության թվի աճը նշանակում է, որ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը ջրի ավելի մեծ պահանջարկ կունենան: Կլիմայի փոփոխությունը ջրի որակն առավել անկայուն է դարձնում և նպաստում է շրջակա միջավայրի աղտոտմանը: Թե ինչպես ենք մենք արժևորում ջուրը, կախված է նրանից թե ինչպես ենք կառավարում և բաշխում այս սահմանափակ, անփոխարինելի ռեսուրսը: Ջրի արժեքը շատ ավելի բարձր է, քան դրա գինը: Ջուրը հսկայական և բազմակողմանի արժեք ունի մեր կենցաղի, մշակույթի, առողջության, կրթության, տնտեսության և բնական միջավայրի ամբողջականության համար: Առանց ջրի իրական, բազմաչափ արժեքի համապարփակ ընկալման, մենք չենք կարողանա պահպանել այս կարևորագույն ռեսուրսը՝ ի շահ բոլորի»,- նշված է ՄԱԿ-ի կայքում։

 

Նելլի Մելքոնյան