5 ամիս տևած հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Արագածոտնի մարզ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հանդիպեց Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը հանդիպումը սկսեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված բազմաբերդցիների հիշատակը հարգելով մեկ րոպե լռությամբ:

ՀՀ վարչապետը նշեց, որ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինքը համոզված է, որ այսօր գյուղի բնակիչների ուշադրության կենտրոնում է Հայաստանում և Հայաստանից դուրս ստեղծված իրադրությունը: Նիկոլ Փաշինյանը կիսվեց մտքերով ստեղծված իրավիճակի հետ կապված:

«5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Գիտեք, որ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ և կոչեր են հնչում: Գիտեմ, որ շատերը այս իրադրության հետ կապված ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ և պահանջներ: Բայց ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել այն վիճակը, որն աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, որոնց ագրեսիվությունը օրըստօրե մեծանում է, սակայն ի շնորհիվ ժողովրդի հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական բախումներից:

«Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը Բազմաբերդի բնակիչների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքին, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը` իրավապահ մարմինները ձերբակալում են տվյալ անձանց, սակայն դատարանը կալանքի միջնորդությունը մերժում է և ազատ արձակում այդ անձանց:

«Գիտեմ, որ այս պահին ծագում է հետևյալ հարցը, իսկ ինչու մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որովհետև շատ արդարացի և ճիշտ հարց է: Ես հասկանում եմ, որ պետք է այս հարցին պատասխանենք և ինչն է պատճառը, որ նրանք դեռևս կան: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք: 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել, ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր և վենդետաներ չեն լինելու: Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրը այս գործընթացի մեջ ունենալու է իր հնարավորությունը, և մենք սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Քաղաքական առումով, գուցե, սա հիմա պարզվում է մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով չէինք կարող այդ պարտավորությունը ստանձնել և չկատարել: Մեր հեղափոխության հիմքում դրված է եղել քրիստոնեական արժեքները և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի կարծիքով` հիմա ակնհայտ է, որ շատ շատերը այդ սահմանը հատել են, թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական առումով:

«Սա այն խնդիրն է, որ մեր առաջ կանգնած է: Այո, այս պայմաններում և այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով: Եվ այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ»,- եզրափակեց Փաշինյանը: