Գեներալների հեռացումներ ու ձերբակալություններ Ադրբեջանում․ ինչու է Ալիևն ազատվում երբեմնի իրեն հավատարիմ զինվորականներից

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ադրբեջանում ակտիվորեն շարունակում են քննարկել երկրի ազգային հերոս, գերենալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի ձերբակալությունը։ Հիշենենք, որ մարտի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին Աքպերովի ձերբակալման մասին, ինչը հետագայում հաստատեց նաև երկրի Գլխավոր դատախազությունը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4-ամսյա կալանքը։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքպերովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 12․1, 120․2 հոդվածներով (դիտավորյալ սպանություն), ինչպես նաև 12․1, 221․3 հոդվածներով (խուլիգանություն)։

Գեներալը մեղադրվում է 2001 թվականին Ուկրաինայում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևի սպանության մեջ։ Ուկրաինայի դատախազությունը դեռևս 2003 թվականին է այս դեպքով քրեական գործ հարուցել և ուղարկել Ադրբեջանին, սակայն Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը գործը փակել է, քանի որ հանցագործությունը կատարած անձին այդպես էլ չի հաջողվել բացահայտել։ Հիմա՝  20 տարի անց, դատախազությունն «արթնացել» է և որոշել քրեական գործ հարուցել ու ձերբակալել Աքպերովին, այն դեպքում, երբ անցնող տարիների ընթացքում որևէ կերպ չէր արձագանքում անգամ սպանվածի ծնողների բողոքներին։

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները նշում են, որ Աքպերովի ձերբակալության տակ ավելին է թաքնված, և իշխանությունների կողմից որոշ գործընթացներ են տեղի ունենում։

Նշենք, որ Աքպերովն Ալիևների ընտանիքի հավատարիմ բարեկամներից էր։ 1995 թվականի մարտին նա մասնակցել է Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից կազմակերպված զինված ապսատամբության ու ռազմական հեղաշրջման փորձի ճնշմանը, 1994-ին նախագահ Հեյդար Ալիևի հրամանով նրան շնորհվել է Ազգային հերոսի կոչում։

Աքպերովը Ադրբեջանի ԶՈՒ-ի 4-րդ բանակային կորպուսի հրամատարն էր, ակտիվ դերակատարում է ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմում, սակայն ըստ տարբեր տեղեկությունների՝ հեռացված է եղել Արցախյան 44-օրյա պատերազմում մասնակցելուց, որը բավական տարօրինակ է։ Նա նաև բացակայում էր Բաքվի «հաղթանակի» շքերթում։ Ավելի դեկտեմբերին ԶԼՄ-ի հետ զրույցում նա ասել էր, որ այլևս ԶՈՒ-ի կազմում չէ ու ուրիշ գործերով է զբաղված։

Որոշ ԶԼՄ-ի տեղեկություններով էլ ՝ 2020թ-ին դեկտեմբերին Աքպերովը տեղափովել է Կիև, որտեղ մի շարք կոմերցիոն օբյեկտներ է ձեռք բերել՝ռեստորաններ ու բնակարան։ Աքպերովի՝ պաշտոնից  ազատման հրամանը ՊՆ նախարար Զաքիր Հասանովը ստորագրեց միայն այս տարվա փետրվարի 8-ին։

Նրա հետ միասին պաշտոնից ազատվեց նաև բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Խագանի Ջաբրայիլովը։ Ի դեպ, նրա ձերբակալման մասին ևս լուրեր են պտտվում, սակայն Գլխավոր դատախազությունը որևէ կերպ դրանք չի մեկնաբանել։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովն էլ հունվարի 28-ին պաշտոնապես հեռացվեց իր պաշտոնից։ Սադիկովի՝ Արցախյան պատերազմում ու դրանից հետո նրա հետ կապված դեպքերին, առեղծվածային անհետացմանն արդեն անդրադարձել ենք։

2020 դեկտեմբերի 12-ին էլ իր պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր  վարչության պետ, Սադիկովի զարմիկ գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովը։

Ի դեպ, Սադիկովը լավ հարաբերություններ ունի գեներալ Աքպերովի հետ։ Նա Սադիկովի «խմբավորման» անդամներից էր։ Փորձագետներից շատերն էլ նշում են, որ այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հիմանական թիրախում հենց  Գլխավոր շտաբի նախկին պետ Սադիկովին մտերիմ գեներալներն են հայտնվել։ Մասնավորապես, Caspian Defense Studies կենտրոի ղեկավար Ջասուր Մամմեդովն ասել է, որ գերերալների հեռացումը միգուցե կապված է նրա հետ, որ կապված լինելով Ռուսաստանի հետ պաերազմի ընթացքւմ նրանք կարող էին տեղեկատվություն փոխանցել ռուսական կողմին, որն էլ իր հերթին՝ Հայաստանին։ Կարող է լինել նար այն տարբերակը, որ պատերազմի ընթացքում կարող էին սաբոտաժի ենթարկել օպերացիաները։

«Այս տղամարդիկ ղեկավարել են տասնյակ հազարավոր զինվորականների և նրանք կարող էին ցանկացած պահի իրենց զորքեը դուրս բերելու հրաման տալ»,ասել է Մամմադովը՝ նշելով, որ գերերալների հեռացումը կապված է նաև բանակում բարեփոխումների ու թուրքական մոդելին համապատասխանեցնելու հետ։

Թուրան գործակալության «Դժվար հարց» հաղորդման եթերում էլ «Խազար»ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին էլ անդրադառնալով Աքպերովի ձերբակալմանն ասել է, հանցագործությունից  տարիներ անց նրա ձերբակալումը անօրինականության դրսևորում է։

«Եթե օրենքը գործեր, նրան ժամանակին կպատժեին»,- ասել է փորձագետը։ Նրա խոսքով՝ Աքպերովը ամբիոցիոզ մարդ էր ու ժամանակին ՊՆ Սաֆար Աբիևի այլընտրանքը։

Փորձագետը նշել է, որ Արցախյան այս պատերազմից հետո մի քանի գերենալների պաշտոնանկությունը գալիս է նրանից, որ իշխանություններն ուզում են հեռացնել նրանց, որոնք իրենց գործողություններով կարող են իրավիճակը ապակայունացնել։ Դրա համար էլ բոլորը միաժամանակ հեռացվել են։

Ըստ նրա՝ Ադրբեջանում ժամանակն է ռազմական բարեփոխումների իրականացնել։ Երկիրը պիտի ընտրի իր ուղին այս ոլորտում։ Ընտրությունն էլ պիտի կատարել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև։ Վերջերս Իլհամ Ալիևը հայտարարեց, որ թուրքական մոդելն է կիրառվելու ադրբեջանական բանակի համար, որն էլ նշանամում է ՆԱՏՕ-ի ստանդարտներ։

Սումերենլիի կարծիքով՝ տարբեր աստիճանի զինվորականների հեռացումը Ադրբեջանում դեռ ինչ-որ ժամանակ շարունակվելու է։

Էմմա Չոբանյան