Խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար. Արմեն Սարգսյանը՝ «Հորասիս» կենտրոնի հանդիպմանը

Լուրեր

11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման բացմանը. տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«Վերակառուցելով վստահությունը» խորագրով անցկացվող առցանց հանդիպման հիմնական թեմաներն էին COVID-19-ը և աշխարհում ստեղծված նոր իրողությունները:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: «Հորասիս»-ի գագաթնաժողովները համարվում են ամենաազդեցիկ միջազգային հարթակներից, որտեղ պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները, գործարարները լուծումներ են առաջարկում համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ ներկայիս աշխարհն էապես տարբերվում է 30 տարի առաջվա աշխարհից: Այս նոր աշխարհում փոխվել են ժողովրդավարության, ընտրությունների, քաղաքականության իրականացման ձևերն ու եղանակները. «Այս նոր աշխարհում կորոնավիրուսը հետևանք է փոփոխված աշխարհի, քանի որ ամեն բան ավելի արագ է: Մենք շատ ավելի արագ ենք ճամփորդում, և եթե կորոնավիրուսով վարակված մեկ մարդ կա, օրինակ, Մալայզիայում կամ Չինաստանում, ապա հաջորդ դեպքը կարող է լինել Արգենտինայում: Սա աշխարհ է, որտեղ ամեն քաղաքական գործիչ իր ընտրողների կողմից գնահատվում է ամեն օր ու անգամ ամեն ժամ,-նշել է նախագահը: -Ցանկացած հայտարարություն անմիջապես արձագանք է ստանում: Սա նման է ամեն օր վերընտրվելուն, ուստի ասածներիդ կամ որոշումներիդ համար պետք է պատասխանատու լինես ոչ թե հինգ տարին մեկ, այլ՝ ամեն օր: Մեր կյանքի կեսն իրական է, նյութական, իսկ մյուս կեսը՝ վիրտուալ: Շատ դեպքերում վիրտուալ աշխարհը մանիպուլացվում է ֆեյք լուրերով նրանց կողմից, ովքեր հզոր են, վերահսկում են մեդիան և գիտեն, թե ինչպես դա անել»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների մասին. «Մեր երկրում լուրջ դժվարություններ կան Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից հետո: 44-օրյա պատերազմը ճգնաժամ առաջացրեց Հայաստանի ներսում»:

Անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ վստահության վերակառուցմանը, նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմա վստահություն պետք է վերակառուցել բոլորովին այլ աշխարհում, նոր իրողությունների պայմաններում:

Նախագահ Սարգսյանը ապագայի մարտահրավերներից է համարել նաև բնապահպանական խնդիրները: Նա ասել է, որ սրընթաց փոփոխությունների աշխարհում հաջողակ լինելու համար տարբերություն չկա՝ մեծ, թե փոքր երկիր ես. «Խելացի և հաջողակ լինելը չպետք է դիտարկել, թե ինչքան գումար ունես կամ քո երկրի ՀՆԱ-ն ինչքան է կազմում, այլ, թե դու ինչքան առաջադեմ ես և ինչպես ես նայում ապագային։ Հնարավոր է՝ դու այսօր շատ բան չունես, սակայն եթե դու նայում ես դեպի ապագա, ունես տեսլական ու ծրագիր, ապա կհաջողես։ Կարծում եմ՝ խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար»: