Վրաստանի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ով

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ուղիղ եթերում պատվաստվել է AstraZeneca-ով։ Նա նշել է, որ առանց պատվաստումների՝ Վրաստանն ու աշխարհը չեն կարողանա վերջ դնել համաճարակին: Այս մասին տեղեկացնում է agenda.ge-ն։

Կայքի փոխանցմամբ՝ Վրաստանը մարտի 13-ին ստացել է AstraZeneca պատվաստանյութի 43.200 դեղաչափ: Մարտի 15-ից երկրում պատվաստվել է շուրջ 3000 բուժաշխատող:

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի հետազոտական կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է․ «Մարդիկ պատվաստանյութերի բացակայության պատճառով քննադատում էին կառավարությանը և առողջապահական մարմիններին, այժմ մենք ունենք պատվաստանյութ, և նրանք խուսափում են պատվաստումներից»:

Նրա խոսքով՝ մարտի 22-ին Վրաստան կժամանի նաև Pfizer տեսակի պատվաստանյութը:

Georgianjournal.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը նշել է, որ պատվաստումը համավարակի առաջացրած տնտեսական սարսափելի հետևանքներից դուրս գալու ելքն է։

«Ես այսօր «արտաերթ» պատվաստվեցի, քանի որ չեմ կարծում, թե պատկանում եմ առաջնահերթ պատվաստման կարիք ունեցողների խմբին։ Բոլորիդ առողջություն եմ մաղթում։ Համոզված եմ, որ կհաղթահարենք այս մարտահրավերը», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Հավելենք, որ ըստ Վրաստանի՝ պաստվատման ազգային պլանի՝ առաջին ռիսկային խմբում ընդգրկված են բուժաշխատողները։

Georgianjournal.ge-ն փոխանցում է, որ երկրի առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն են հայտնում բուժաշխատողների շրջանում պատվաստման ցածր տեմպերի առնչությամբ։