ԱԱԾ-ն հեղինակել է նախագիծ, որով սահմանամերձ բնակավայրի բնակիչները տեսանկարահանում իրականացնելուց առաջ պետք է ԱԱԾ-ից թույլտվություն ստանան

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը Կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում արգելել տեղի բնակիչներին, լրագրողներին և զբոսաշրջիկներին տեսալուսանկարահանող սարքեր օգտագործել: Արգելվում է նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

Ըստ փոփոխության՝ նշյալ վայրերում տեսանկարահանում կարելի է իրականացնել միայն ԱԱԾ-ի թույլտվության դեպքում: Նախագծում նշված է, որ առանց թույլտվության արգելվում է տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Հայաստանի ԱԱԾ-ն իր այս նախագիծը հիմնավորում է հետևյալ կերպ. «Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները՝ տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապտության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»:

Ի դեպ՝ ԱԱԾ-ից հստակեցնում են, որ սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է: Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելու դեպքում ԱԱԾ-ի կողմից նախազգուշացում կլինի կամ 100 հազար դրամով տուգանք:

Ըստ ԱԱԾ-ի այս նախագծի՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները, օրինակ, չեն կարող լուսանկարել Արարատ լեռը, քանի որ այն գտնվում է սահմանակից պետության տարածքում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ սահմանամերձ բնակավայրերում տեսանկարահանում իրականացնելուց առաջ լրատվամիջոցները պետք է ԱԱԾ-ից գրավոր թույլտվություն ստանան: Սա իրավապաշտպանների կողմից կոշտ քննադատությունների արժանացավ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նման սահմանափակում չի նախատեսվում: Ըստ էության՝ ԱԱԾ-ն իր սահմանափակումների ծրագրին օրենքի ուժ է տալիս:

Նարեկ Կիրակոսյան