«ԱԱԾ սպան մտավ տուն և մեզ դուրս հանեց». ինչ են պատմում Սյունիքում աշխատած լրագրողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

Սյունիքի մարզի սահմանապահ բնակավայրերում, առանց Ազգային անվտանգության ծառայության գիտության, լրագրողներն այլևս չեն կարող տեսանկարահանում իրականացնել: Թշնամու զինծառայողներից հինգ-տասը մետր հեռավորության վրա բնակվող շուռնուխցու առօրյա խնդիրները լուսաբանելու համար լրագրողները պետք է գրավոր դիմեն ԱԱԾ, սպասեն հինգ աշխատանքային օր, ստանան իրավապահ կառույցի համաձայնությունը և նոր միայն լուսաբանեն, օրինակ, Շուռնուխի բնակչի այն խնդիրը, որ նա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում մնացել է անտուն:

Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն ասում է՝ գրեթե չկա օր, որ անհրաժեշտություն չլինի զինված թշնամուց տասը մետր այս կողմ գտնվող Շուռնուխի բնակչի հոգսերը լուսաբանել: Լրագրողին ԱԱԾ սահմանապահներն ասել են՝ ընտանեկան միջոցառումները նկարելուց և ֆեյսբուքում տեղադրելուց առաջ ևս անհրաժեշտ է ԱԱԾ-ի համաձայնությունը:

Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար ԱԱԾ-ի համաձայնությունն ունենալու՝ սահմանապահ զորքերի պահանջը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անօրինական է համարում:

Ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ  առկա սահմանափակումների կետը դեկտեմբերի 2-ին ուժը կորցրել է: Իոաննիսյանն ասում է՝ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նա շեշտում է՝ որևէ օրենքով նախատեսված չէ, որ սահմանամերձ համայնքներում լրագրողի աշխատանքի համար ԱԱԾ-ից թույլտվություն է պետք:

Լրագրող Արման Ղարիբյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ ԱԱԾ-ի սահմանափակումները դեռ նախորդ շաբաթվանից են սկսվել: Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն միայն երեկ է համապատասխան հայտարարությունը տարածել: Արման Ղարիբյանը վստահեցնում է՝ Սյունիքի սահմանամերձ գյուղերում ֆրանսիական լրատվամիջոցի լրագրողի հետ նախորդ շաբաթ նկարահանումներ է իրականացրել բնակչի տանը, իսկ ԱԱԾ-ն եկել և դուրս է հրավիրել իրենց:

Երեկ տարածված հաղորդագրությունը պարզաբանելու նպատակով ԱԱԾ-ն այսօր ևս մեկ հայտարարություն տարածեց: Ըստ դրա՝ Սյունիքում լուսաբանման վերաբերյալ իրազեկումը չունի լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու նպատակ: ԱԱԾ-ից նշում են՝ հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը նշում է՝ այսօրվա պարզաբանմամբ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ նկարահանումներից առաջ պետք է պարտադիր անվտանգության մարմինների համաձայնությունն ունենալ:

Դոյդոյանն ասում է՝ ԱԱԾ-ի հայտարարությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնց պատասխաններն իրավապահ կառույցը չի տալիս: Նա նաև չի բացառում, որ այսօրինակ սահմանափակումների կիրառումը արտաքին պարտադրված որոշում է:

Ի դեպ՝ ԱԱԾ-ի հայտարարության մեջ կան հստակություն չպարունակող ձևակերպումներ: Օրինակ՝ երեկ տարածված հաղորդագրության մեջ նշված է՝ «հիմք ընդունելով Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ԱԱԾ-ի համաձայնությունը», սակայն, հստակեցված չէ, թե որոնք են այդ տարածքները: Դանիել Իոաննիսյանը Factor TV-ին փոխանցեց, որ հասարակական կազմակերպությունները քննարկում են ԱԱԾ-ի այս անօրինական որոշումը դատարանում վիճարկելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան