COVID-19-ի արդյունքում աշխարհում կանանց նկատմամբ բռնության աճ է գրանցվել. ԱՀԿ-ն զեկույց է հրապարակել

Լուրեր

17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր գործընկեր կառույցների հետ օրերս հրապարակել է նոր զեկույց կանանց նկատմամբ բռնության մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է ահագնացող խնդիր հանդիսանալ աշխարհում՝ ընդգրկելով տագնապալի աստիճանի ավելի ու ավելի շատ երիտասարդ կանանց, նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը՝ կանանց նկատմամբ աշխարհում բռնության վերաբերյալ: Իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր մոտ 736 միլիոն կամ յուրաքանչյուր 3 կանացից մեկը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության իր զուգընկերոջ կամ իր ամուսին ու զուգընկեր չհանդիսացող անձնավորության կողմից, նշում է ԱՀԿ: Զեկույցն ընդգծում է, որ կանանց նկատմամբ բռնությունը արձանագրվում է վաղ տարիքում. 15-ից 24 տարեկան 4 երիտասարդ կանանցից մեկը, ով սեռական հարաբերություններ է ունեցել իր զուգընկերոջ հետ, արդեն քսան տարեկան հասակում, վերջինիս կողմից ենթարկված է եղել բռնության։

«Կանանց նկատմամբ բռնությունը էնդեմիկ է յուրաքանչյուր երկրում և մշակույթում, որը վնասում է միլիոնավոր կանանց և նրանց ընտանիքներին: Այն սրվել է COVID-19 համաճարակի հետևանքով», – ասում է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեեսոսը: Նա կոչ է անում համատեղ ջանքեր գործադրել այս արատավոր երևույթի դեմ պայքարելու համար՝ կանանց և աղջիկների հնարավորությունների և ծառայությունների մատչելիությունը բարելավելու և առողջ ու փոխհարգալից հարաբերություններ զարգացնելու միջոցով:

Մտերիմ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու երևույթին զուգահեռ, որն առավել տարածված ձև է աշխարհում, ըստ զեկույցի, բարձր է նաև ամուսին կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից կանանց նկատմամբ բռնության դեպքերի թիվը. կանանց շուրջ 6 տոկոսն աշխարհում սեռական բռնության է ենթարկվում իր զուգընկեր կամ ամուսին չհանդիսացող անձի կողմից: Հաշվի առնելով իրավապահներին այս դեպքում դիմելու ցածր ցուցանիշը՝ զեկույցը չի բացառում, որ նման տեսակի բռնության իրական թվերը շատ ավելի բարձր են:

Զեկույցի տվյալների համաձայն մինչև 2018 թվականը մոտ 7 կանանցից մեկը նախորդ 12 ամիսների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության զուգընկերոջ կամ ամուսնու կողմից: Այն կազմում է 15-49 տարեկան կանանց շուրջ 13%-ը։ Այս ահազանգող թվերը, սակայն, չեն արտացոլում COVID-19- ի համաճարակի ժամանակ արձանագրված զուգընկերոջ կողմից կանանց նկատմամբ բռնության դեպքերի աճը: ԱՀԿ-ն իր գործընկեր կառույցների հետ մեկտեղ նախազգուշացնում է, որ COVID-19 համաճարակի արդյունքում արձանագրված աճը հետևանք է երկրներում գործող արգելափակման ռեժիմի ու կենսական նշանակություն ունեցող աջակից ծառայությունների աշխատանքի խափանման, ինչպիսիք են ոստիկանությունը, կանանց պաշտպանության սոցիալական կառույցներն ու այլ մարմիններ:

«Չափազանց մտահոգիչ է, որ կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից այս համատարած բռնությունը ոչ միայն մնում է անփոփոխ, այլ ավելի է վատթարանում 15-24 տարեկան երիտասարդ կանանց հանդեպ, ովքեր կարող են լինել նաև երիտասարդ մայրեր: Իրավիճակի վատթարացումը արդիական էր դեռևս մինչև համաճարակի պատճառով արգելափակման ռեժիմի սահմանումը: Մենք գիտենք, որ COVID-19-ի համավարակն առաջացրել է «ստվերային համաճարակ» կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի աճի առումով», – ասում է ՄԱԿ-ի կանանց իրավահավասարության և պաշտպանության UN Women կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլ Մլամբո-Նգցուկան: Նա ավելացնում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է ջանքեր և նախաձեռնողական քայլեր գործադրի այս խնդրի կարգավորման համար՝ ակտիվորեն ներգրավելով այս հարցում կանանց:

Ըստ ԱՀԿ-ի, 2013 թվականից ի վեր կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ու այս խնդրի շուրջ տեղեկատվական բազան զարգացնելու ուղղությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ ներդրումներ են կատարվել, որոնք արձանագրում են դրական միտումներ: 2018 թ.-ի դրությամբ առնվազն 158 երկրներում և 3 տարածքներում հավաքագրված են զուգընկերոջ կողմից բռնության տարածվածության վերաբերյալ տվյալներ, իսկ 135 երկրներում՝ զուգընկեր չհանդիսացող անձի կողմից սեռական բռնության մասին տեղեկատվություն: Դրա հետ մեկտեղ, զեկույցը փաստում է, որ անհրաժեշտ են որոշակի բարելավումներ նոր տվյալների ներգրավման ու հին տվյալների թարմացման ուղղությամբ: Դրանց մատչելիության հարցում ևս առկա են աշխարհագրական բացեր. որոշ տարածաշրջաններում տեղեկատվությունը կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին սահմանափակ է:

Հայաստանն, ըստ զեկույցի, ներառվել է տասներկու երկրներից և երկու տարածքներից բաղկացած խմբի մեջ, ուր արձանագրվել է 15-49 տարեկան ամուսնացած կամ մշտական զուգընկեր ունեցող կանանց շրջանում զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ամենացածր տարածվածությունը: Այն կազմում է 10 տոկոս: Նույն ցուցանիշն ունի խմբում ընգրկված Վրաստանը, իսկ Ադրբեջանում այն հասնում է 14 տոկոսի: Բացի վերոհիշյալ երկրներից, այս խմբում են Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Շվեյցարիան՝ բոլորը՝ 12 տոկոս, Խորվաթիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լեհաստանը՝ 13 տոկոս, Կուբան և, Ֆիլիպինները՝ 14 տոկոս և Սինգապուրը՝ 11 տոկոս: Հոնկոնգն ու Կոսովոն ներկայացված են որպես տարածքներ՝ երկուսն էլ 13 տոկոս ցուցանիշով:

Աշխարհում այս խնդրի շուրջ իրավիճակի բարելավման համար ԱՀԿ-ն առաջարկում է մշտապես ուշադրություն դարձնել գենդերային տրանսֆորմացիոն քաղաքականությանը՝ երեխաների խնամքի շուրջ քաղաքականությունից մինչև հավասար աշխատավարձի սահմանում և գենդերային իրահավասարությանը սատարող օրենսդրության մշակում: Դրա հետ մեկտեղ, կարևոր է առողջապահական համակարգի արձագանքը, որն ապահովում է բռնության ենթարկված զոհերի խնամքի մատչելիությունն ու անհրաժեշտության դեպքում այլ ծառայությունների ներգրավումը, ինչպես նաև կրթության ոլորտում այս հարցերի նկատմամբ ուշադրության մեծացումը՝ դպրոցում և համալսարանում խտրականության դեմ պայքարող կրթական ծրագրերի իրականացման տեսքով, ներառյալ համապարփակ սեռական կրթության զարգացումը:

Անհրաժեշտ են քայլեր բոլոր՝ տեղական, շրջանային, ազգային և գլոբալ մակարդակներում՝ ապացույցների վրա հիմնված կանխարգելման կայուն ռազմավարության մեջ նպատակային ներդրումներ իրականացնելու միջոցով: ԱՀԿ կարծիքով չափազանց կարևոր են տվյալների հավաքագրման բազայի ուժեղացումը և կանանց բռնության խնդրի շուրջ բարձրորակ հետազոտությունների նպատակով տրամադրվող ներդրումները, հետազոտության չափանիշների բարելավման հետ մեկտեղ: