Ռուսաստանում մտադիր են արգելափակել Թվիթերը․ BBC

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մեկ ամսից Ռուսաստանում մուտքը Թվիթեր կարող է արգելափակվել, եթե սոցիալական ցանցից չհեռացվի այն բովանդակությունը, որը իշխանությունները համարում են արգելված (ներառյալ մանկական պոռնոգրաֆիան): Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունից (Ռոսկոմնադզոր) նշել են, որ Թվիթերի գործընկերները դեռ ժամանակ ունեն բանակցելու համար։

Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինն Ինտերֆաքսի հետ զրույցում հայտնել է, որ Թվիթերը համարժեքորեն չի արձագանքում իրենց խնդրանքներին, և եթե ամեն ինչ այդպես շարունակվի, ապա մեկ ամսից այն կարգելափակվի՝ առանց դատական ընթացակարգի։

«Առաջիկա մեկ ամսում մենք կդիտարկենք և որոշում կկայացնենք։ Ռոսկոմնադզորը դեռ չի արձանագրել Թվիթերի կողմից ձեռնարկված հատուկ քայլերը՝ արգելված բովանդակությունը հեռացնելու համար»,- ասել է Սուբբոտինը։
Նրա խոսքով՝ եթե ընկերությունը կատարի բոլոր պահանջները, ապա պատժամիջոցները կվերացվեն։