Կոչ եմ անում՝ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով․ ԵԱՀԿ նախագահը՝ ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է. նրա գնահատմամբ՝ հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալու հակամարտության լուծման հարցում: Անն Լինդեն նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում:

«Ես ողջունում եմ հրադադարը և, առիթից օգտվելով, ուզում եմ արտահայտել իմ խորը ափսոսանքը վիրավորվածների և մահացածների կաակցությամբ… Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ողջունում եմ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը և մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում: Մի քանի հարցեր դեռևս կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում»,- ասաց Լինդեն:

Նրա խոսքով՝ այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը: Անն Լինդեն շեշտեց նաև վստահության կառուցման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ այս այցը հնարավորություն է ընձեռել քննարկել Շվեդիայի նախագահության առաջնահերթությունները ԵԱՀԿ-ում:

«Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Սա հստակ արտացոլվում է Երևանում մեր անմիջական ներկայությամբ, այսինքն՝ ռեզիդենտ դեսպան նշանակելով:

Տպավորված եմ Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներով: Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդ առաջընթացը լինել: Ես բոլոր կողմերին կոչ եմ հղում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերակայությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ եզրափակեց Անն Լինդեն:

Մանրամասները՝ տեսանյութում: