Փաշինյանի հրաժարականի օրը մոտենո՞ւմ է. ԱԺ ընդդիմությունը համաձայն է նրա օրոք ընտրությունների գնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քննարկումների վերջնականացումը կլինի առաջիկա օրերին: Factor TV-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ շեշտելով, որ իշխանությունները կողմ են կոնսենսուսով արտահերթ ընտրությունների գնալուն:

Տեղեկությունների ֆոնին, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններն անցկացնել աշնանը, Լիլիթ Մակունցն ասաց՝ այս պահին չի կարող հստակ նշել, թե երբ դրանք տեղի կունենան, քանի որ, ըստ նրա, դա որոշվելու է ընդդիմության հետ քննարկումների արդյունքում: Երեկ վարչապետի առանձնատանը «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի միջև այս թեմայով քննարկում է եղել։ Լիլիթ Մակունցը փակ հանդիպումից մանրամասներ չհայտնեց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, որը Փաշինյանի հրաժարականի դեպքում պատրաստվում էր առաջադրվել վարչապետի թեկնածու, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նոր պայման դրեց իշխանությունների առջև․ հայտարարեց՝ եթե մինչև հունիսի 1-ը արտահերթ ընտրությունները կայացած չլինեն, չի բացառում, որ դրանից հետո կրկին առաջադրվի վարչապետի թեկնածու:

Մարուքյանը պարզաբանեց՝ ժամկետը կարևոր է նրանով, որ  ներքաղաքական ճգնաժամն այնքան խորն է, որ պետք է արագ հանգուցալուծում տալ։ Որպեսզի Մարուքյանի սցենարը իրականություն դառնա, պետք է առաջիկա տասը օրվա ընթացքում խորհրդարանի լուծարման կամ իրավունքի ուժով արձակվելու գործընթաց սկսվի․ այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և երկու անգամ նոր վարչապետի ընտրության ձախողում:

Մարուքյանի նոր պայմանը Լիլիթ Մակունցը լսել է, բայց իշխանությունն իր դիրքորոշումը կհայտնի քննարկումներից հետո: Այնուհանդերձ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանությունների մոտ տեսնում է արտահերթ ընտրությունների գնալու կամք։

ԱԺ ընդդիմադիր մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որը նաև Հայրենիքի փրկության շարժման մաս է կազմում, նույնպես կողմնակից է Փաշինյանի հրաժարականից անմիջապես հետո արտահերթ ընտրությունների անցկացմանը: Հիշեցնենք՝ ՀՓՇ-ի պայմանն էր, որ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև մեկ տարի Հայաստանը ղեկավարի Վազգեն Մանուկյանը, նոր միայն անցկացվեն ընտրություններ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ վարչապետի հրաժարական, ապա՝ հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ: Աբովյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԲՀԿ-ն համաձայն է Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում արտահերթ ընտրություններին գնալ և արդյո՞ք սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն շեղվում է ՀՓՇ-ի օրակարգից: Արման Աբովյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց:

Այնուամենայնիվ, Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող կուսակցությունների մեջ հակասություն կա: Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգողն է, ի տարբերություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ բացառում է, որ Փաշինյանի իշխանության օրոք ընտրությունների կմասնակցեն: Սաղաթելյանը նաև կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան