ԼՂ պատերազմից հետո Ադրբեջանն ասում է՝ պատրաստ է խաղաղության, սակայն սպառնում է ու շարունակում խոսել պատերազմից․ The Telegraph

Լուրեր

08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանն ու  գործողություններին՝ նշելով, որ Հայաստանի հետ երկարատև խաղաղություն հաստատելն ավելի բարդ կլինի, քան պատերազմում հաղթելը։

Հոդվածագիրը նշում է, որ գովազդային վահանակը Բաքվի բարձրակարգ բուտիկների միջավայրում որոշակի անհամաձայնություն է հաղորդում․ այնտեղ գրված է․ «Մի՛ հավատացեք հայերի ստերին»։

Ըստ հեղինակի՝ նավթով հարուստ Ադրբեջանը վերջին 44-օրյա պատերազմում հաղթեց իր ավելի աղքատ հարևանին, սակայն թողեց նաև դժգհություններ։ Չնայած Ադրբեջանը տարածքներ գրավեց, սակայն կա տպավորություն, որ պարտվել է տեղեկատվական պատերազմում։

«Մոտ 1 մլն հայերի մասսայական սպանությունները և էթնիկ զտումները ներկա Թուրքիայում՝ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում, որը ԱՄՆ-ն ու այլ 31 երկիր ճանաչում է որպես ցեղասպանություն, ծնեցին հայկական մեծ սփյուռքը, որը  զբաղվում է իր հայրենիքի խնդիրներով։ Հայկական ծագմամբ հայտնիները՝ներառյալ Քիմ Քարդաշյանը, Դեն Բիլզերյանը, System of a Down ռոք խմբի անդամները, բոլորը սատարում էին Հայաստանին ԼՂ-ի պատերազմում»,-գրում է հոդվածի հեղինակը՝նշելով, որ այդ ամենն Ադրբեջանին դրել է բարդ իրավիճակում, և հիմա ակտիվ գործողություններ են տարվում՝ այն փոխելու համար։

Արտասահմանցի լրագրողներին, որոնց պատերազմի ընթացքում արգելված էր Ադրբեջանի տարածքից այն լուսաբանել, հիմա առաջարկում են շրջագայություններ գրավված տարածքներում։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական  կոմիտեն է ղեկավարում քարոզչական աշխատանքը, քարոզչությունն էլ ֆինանսավորվում է Կասպից ծովի նավթի ու գազի հարստության շնորհիվ, որը հնարավորություն է տվել 10 անգամ մեծացնել ռազմական ծախսերը, վերականգնել Բաքվի հին քաղաքի հատվածը, կառուցել բազմաթիվ ուլտրաժամանակակից աշտարակներ, միջոցառումների կենտրոն՝ նախագծված հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի կողմից։

Հոդվածագիրն ընդգծում է, որ գումարները նաև ծախսվում են դրսում քարոզչություն իրականացնելու համար։ Անցյալ շաբաթ, օրինակ, կոմիտեն հանձնարարել է, որ մի բեռնատար Լոնդոնի կենտրոնով երեք օր երթևեկի՝ «Արդարություն Խոջալուի համար» գովազդային վահանակով։ Սրանով Ադրբեջանն ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը ևս տուժել է հակամարտությունում։ Հեղինակը նաև մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը վերջին ասուլիսում, որտեղ նա ասաց, թե վերջին պատերազմը վրեժ էր։

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Ադրբեջանի իշխանությունները դժկամությամբ են ընդունում իրենց ռազմական հանցագործությունները։

«Ադրբեջանի զինված ուժերը հարգել են միջազգային մարդասիրական իրավունքը վերջին ռազմական գործողությունների ընթացքում»,-ասել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը, չնայած նոյեմբերի հրադադարի համաձայնագրին, հրաժարվում է ազատել տասնյակ հայ գերիներին, այդ թվում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարվածներին։

Մինչ Ադրբեջանը կենտրոնացած է տեղեկատվական պատերազմի վրա՝ երկարատև խաղաղության հեռանկարները թվում են սահմանափակ։ Նախագահ Ալիևի հռետորաբանությունն էլ մնում է ռազմատենչ, սպառնում է՝ չնայած պնդումներին, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։

«Հայաստանի կողմից վրեժի ցանկացած փորձ խստորեն կպատժվի։ Մենք մի րոպե չենք տատանվի»,-ասել է Ալիևը։

Հոդվածագիրը եզրակացնում է, որ հիմա, երբ Ալիևի ժողովրդականությունն ավելի բարձր է ռազմական հաղթանակից հետո, հիանալի ժամանակ է՝ քաղաքական կապիտալն օգտագործել խաղաղասիրական ջանքերի, հաշտեցման համար, այլ ոչ թե ռազմական հռետորաբանության։

Էմմա Չոբանյան