Վրաստանի իշխող կուսակցությունը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության․ Ղարիբաշվիլի

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունն ընդդիմության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նախարարների կաբինետի նիստից առաջ, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու նշել է, որ Վրաստանի իշխանությունները շատ են գնահատում նրա աջակցությունն ու ներգրավվածությունը բանակցային գործընթացին։

«Ինչ վերաբերում է նրա ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի այցին, ապա մենք ողջունում ենք նրա այցն ու մասնակցությունը Եվրամիության աջակցությունը վայելող քաղաքական երկխոսության հարցում։ Մենք համոզված ենք, որ նրա մասնակցությունը կնպաստի գործընթացների կառուցողական ընթացքին։ Այստեղ ես ևս մեկ անգամ կցանկանամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և լիակատար կերպով կիսում ենք ԵՄ խորհրդի  բոլոր խորհուրդներն այն մասին, որ մենք՝ ընդդիմությունն ու իշխանությունները, պետք է հնարավորինս շուտ ընդհանուր լեզու գտնենք ու հասնենք համաձայնության, որպեսզի մեր խորհրդարանը սկսի նորմալ աշխատել, իսկ երկիրը կարողանա վերադառնալ նորմալ քաղաքական կյանքին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

 

Տաթև Ֆռանգյան