ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան
Քաղաքականություն
10.03.2021 | 20:17Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան: Այս մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցից առաջ»,- գրել է Լինդեն: