Եթե ես լինեի ԳՇ պետ, Նիկոլ Փաշինյանին կձերբակալեի. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից. բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար, և այդ դիրքորոշումը մնացել է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Օնիկ Գասպարյանը դուրս է եկել, դիմել է վարչական դատարան: Ինչ ձևերով պետք է այդ հարցերը լուծվեն, դա իրավաբանների հարց է: Մեր նպատակը մնացել է նույնը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե եթե ինքը հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի. «Բայց  այդպես չէ, բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը: Ի սկզբանե բանակը փետրվարի 25-ին չհայտարարեց, որ գործողություններ է անելու: Բանակը հայտարարեց, որ Հայաստանի համար սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը, և դա ընկալվեց որպես Օնիկ Գասպարյանի թելադրանքը բանակին: Բայց այսօր Օնիկ Գասպարյանը դուրս եկավ, իսկ բանակը շարունակում է պնդել նույնը: Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան էլ չհաջողվեց»:

Հարցին, թե հիասթափվա՞ծ է Օնիկ Գասպարյանից, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես մի քիչ ուրիշ ձևի ինձ կպահեի, ինքը էդ ձևի է պահում: Ինքը զինվորական մարդ է, և ի սկզբանե որոշել էին, որ բանակը չի մասնակցելու քաղաքականությանը, միայն անելու է այդ հայտարարությունը»:

«Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր այդ հրամանագիրն ուղարկել ՍԴ, բայց չուղարկեց: Նա սկզբում հայտարարեց, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, բայց երկրորդ անգամ նույնը չհայտարարեց: Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը ճնշումների ենթարկվելով պետք է որոշումներ ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահը»,- նշեց Մանուկյանը: Նա երկրորդական համարեց ՀՀ նախագահի հրաժարական պահանջելը. «Դժբախտությունների առանցքը Նիկոլ Փաշինյանն է: Իրեն ծառայող շատ մարդ կա. մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, կարևոր չէ»:

Մանուկյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է բանակը «ջարդել». «Կհաջողվի նրա, թե ոչ, դա կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին»:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ չի կարծում, թե Օնիկ Գասպարյանն իր որոշումը կայացրել է ճնշումների հետևանքով. «Բնական է, որ իր հետ խոսել են, երևի հազար ու մի բան ասել, բայց իր որոշումները ես չեմ բացատրում որպես ճնշումների հետևանք: Ինքը որպես օրինապաշտ զինվորական իր որոշումն ընդունել է՝ ելնելով օրենքից»:

Դիտարկմանը, որ եթե Օնիկ Գասպարյանը հակառակն աներ, տանկեր դուրս բերեր փողոց, նրան կմեղադրեին արկածախնդրության մեջ, Մանուկյանը նշեց. «Ես նրանցից նման բան չէի սպասում, ինքս ինձանից կսպասեի այդպիսի բան, բայց իրենցից՝ ոչ: Եթե ես լինեի, ամեն գնով թույլ չէի տա, որ այս մարդը լիներ վարչապետ, մանավանդ եթե բանակի ղեկավար լինեի, բայց դա արկածախնդրության պես բան կլիներ: Ես գտնում եմ, որ այդ քայլը պետք է արվեր պատերազմի ժամանակ… Ես կոչ չէի անում, որ ոչ թե զինվորականներն իշխանությունը վերցնեն, այլ ասում էի՝ Փաշինյանն իշխանությունը պետք է հանձնի զինվորականներին, որովհետև փրկությունն այն ժամանակ դա էր»:

Ճշտող հարցին՝ եթե ԳՇ պետն ինքը լիներ, տանկեր կհանե՞ր փողոց, Մանուկյանը պատասխանեց. «ժողովրդի դեմ տաներ ինչո՞ւ պետք է հանեի, ժողովուրդն 90 տոկոսով դեմ է Փաշինյանին: Ես կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում: