Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կրկին խոսել է Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից ու «Զանգեզուրի միջանցքից»:
«Քաղաքական ու բարոյական աջակցությունը, որը ցուցաբերվեց իմ թանկագին եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, իհարկե, մեզ շատ ոգևորեց։ Պատերազմի օրերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան են մեր ժողովուրդները կապված միմյանց, ինչ սիրով ու հարգանքով են միմյանց վերաբերվում»,- ասել է Ալիևը ու շնորհակալություն հայտնել օգնության համար։

«Պիտի ասեմ, որ պատերազմի ժամանակ մամուլը, Թուրքիայի բոլոր հասարակական կառույցները Ադրբեջանին մեծ աջակցություն ցուցաբերեցին։ Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրականություն։ ԼՂ հակամարտությունը մնացել է պատմության մեջ, ավարտվել է։ Մենք այսօր պիտի նայենք ապագային ու մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին։ Կարևոր հարցերից մեկը տրանսպորտային ծրագրերի իրագործումն է, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Համոզված եմ, որ միացյալ ուժերով կհասնենք դրան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում։
«Ներկայում փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա: Որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում: Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման մասին է»,- ասել էր վարչապետի խոսնակը։

Էմմա Չոբանյան