Մենք նախագահ չունենք, ունենք հարուստ տուրիստ. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բանակում և’ երեկ, և’ այսօր հավաքվել են հրամանատարներ և որոշել են, որ իրենք մինչև վերջ անսասան կանգնելու են: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այս ամենը կարող էր ուրիշ ձև լինել, եթե ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ տուրիստ, որ 5 աստղանի դղյակում է ապրում է, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք:

Բայց մենք ունենք այս Ազգային ժողովը, որ մեր օրենքներով գերագույն իշխանությունն է: Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետությանը: Իրենցից մենք միայն մեկ աշխատանք ենք պահանջում՝ հավաքվել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այս մուտքը փակած է, գնացեք փակեք այն մուտքերը, տղերք առաջ: Գնացեք էնտեղ վրաններ խփեք, կփակենք այդ մուտքը, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենքը: Բայց կկարողանա՞նք պահել: Մեզ պետք է, որ այստեղ ամեն գիշեր 200-300 հոգի մարդ լինի, պաշտպանեն մերոնց, պաշտպանենք վրանները: Մենք շրջափակում ենք Ազգային ժողովը, և ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունելու մեր պետության համար հարիր որոշում: Իսկ մինչ այդ փակեք մյուս մուտքերը»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: