Պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում. Տավուշում ունենք նույնքան խնդիր,որքան Սյունիքում, Արարատում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Դուք գիտե՞ք` 1994 թվականի զինադադարից հետո երբ են առաջին գերիները վերադարձել, գերիները վերադարձել են 1995 թվականի գարնանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պատերազմից անցել են ամիսներ, բայց գերիների վերադարձի հարցը չի լուծվել:

Եղոյանը հավելեց, որ Ալիևի հայտարարությունից հետո, որ գերիներին չեն վերադարձվելու, շուրջ 10 հոգի վերադարձել է:

«Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ շատ հանգիստ կարող է չկատարել իր առջև դրված պարտականությունները և ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը: Դուք չգիտե՞ք՝ Ադրբեջանն ինչ տեսակի պետություն է, կարո՞ղ է եվրոպական կամ Եվրոպայի անդամ երկրի մասին ենք խոսում, որ ասում եք՝ իր պարտականությունները չի կատարում, դա այդպիսի պետություն է, որ կարող է նաև չկատարել պարտականությունները և շատ հանգիստ կարող է ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը, եթե դրա համար քաղաքական նախապայմաններ է տեսնում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ներքաղաքական խնդիրները անբարենպաստ վիճակ են ստեղծում արտաքին քաղաքականության հարցերը լուծելու համար:

Արման Եղոյանը մեկնաբանեց Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները՝ նշելով՝ չի հասկանում, թե ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

«Ես այս աղմուկը անկեղծորեն չեմ հասկանում… Սյունիքի դեպքում դեռ նոյեմբերին վարչապետն ասել է, որ այնտեղ լինելու է սահմանազատում… Մենք պետք է թույլ չտանք, որ նման թեմաները շահարկվեն, ընթացքից էլ շատ բան է կախված, որ գրում են՝ պանիկա է և այլն: Նախ ասեմ՝ ամեն փաստ չէ, որ պետք է արձանագրել»,- ասաց Արման Եղոյանը՝ ընդգծելով, որ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում. Տավուշում ունենք նույնքան խնդիր, որքան Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Երևանում:

Մանրամասները՝ տեսանյութում: