Առաջին օղակներում ոչ ճիշտ բուժումների պատճառով խնդիրներ են առաջանում․ Արկադի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկել է COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը:
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցում հիվանդների ստացիոնար բուժմամբ զբաղվող փորձառու բժիշկները բարձրաձայնում են, որ առաջին օղակներում սխալ նշանակված բուժման հետևանքով խնդիրներ են առաջացել: Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ սխալ բուժման հետևանքով բարդացել է հիվանդների հետագա բուժումը և բուժման արդյունավետությունը:
Խաչատրյանը կարևորեց բժիշկների (հատկապես առաջին օղակների) վերապատրաստման գործընթացի կազմակերպումը:
Մանրամասները՝ տեսանյութում