Որն է ավելի վտանգավոր` քովի՞դը, թե՞ պատվաստանյութը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մինչև 2020 թվականի մայիս ամիսը Մեծ յոթնյակի երկրների շարքում Միացյալ Նահանգներում տոկոսային հարաբերությամբ գրարնցվել էր քովիդ 19 հիվանդության ամենաբարձր ցուցանիշը: Մեկ տարի անց Ամերիկան մահացությունների թվով երրորդ տեղում է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ջորջթաունի համալսարանի առողջապահության հարցերով փորձագետ Լորենս Գոսթինի խոսքով՝ Ամերիկայի առողջապահական համակարգի կողմից քովիդ հիվանդության դեմ դիմիադրողականությունը ամբողջությամբ ձախողվել է: «Մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք, ու համավարակի դեմ` ամենաաղքատ կերպով պայքարողը»,- ասում է նա: Նրա խոսքով՝ դա աններելի փաստ է:

Նա ասում է նաև, որ ԱՄՆ-ի առողջապահության հանրային համակարգը տարիներ շարունակ կրել է ֆինանսավորման խնդիրներ եւ այդ պատճառով չկարողացավ պատշաճ կերպով պայքարել, երբ համավարակը տարածվեց այստեղ:

Բացի այդ, ինչպես շատերն են նշում, մեղքի իր մեծ բաժինն ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի՝ «Ամերիկան համավարակի դեմ գործողությունները չի հիմնել գիտության վրա, գործողություններն էլ չեն եղել համակարգված»:

Հիշենք գիտության վրա չհիմնավորված Թրամփի այն խոսքերը, ըստ որոնց հարկավոր է մարդու օրգանիզմում ներարկել ախտահանող նյութեր:

Փորձագետներն ասում են, որ առանց գիտնականների կարծիքը հաշվի առնելու անվստահելի բուժման միջոցներ առաջարկելով ու խնդիրը քաղաքականացնելով, Թրամփը մեծապես է վնաս հասցրել համավարակի դեմ Ամերիկայի գործողություններին: Փորձագետներն այժմ մեծ հույսեր են կապում Ջո Բայդենի հետ:

Գոսթինի խոսքով՝ տարբերությունը մեծ է, ինչպես ցերեկն ու գիշերը: Նրանք գոհ են, որ հենց առաջին օրը նոր վարչակազմը ներկայացրեց ծրագիր, երբ անցած մեկ տարվա ընթացքում ծրագիր չի էլ եղել:

Վարակակիրների ցուցանիշն անկում է գրանցում, սակայն սկսել է հիվանդության նոր տարատեսակների տարածումը: Մյուս կողմից, չնայած մեծ են պատվաստանյութերի հետ կապված հույսերը, մտահոգիչ է դրանց նկատմամբ երբեմն հնչող թերահավատությունը:

Ժողովրդի շրջանում այսօր պատվաստանյութերի վտանգի մասին են ավելի շատ խոսում նրանք, ովքեր նախկինում չէին ուզում լսել հիվանդության վտանգի մասին: