Դուք չխնայեցիք ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու. Մանե Թանդիլյանի շնորհավորանքը

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Արցախյան պատերազմից հետո, ցավոք, մեր երկրում բոլոր օրերը շարունակում են մնալ նույնը՝ ապագայի փնտրտուքի մտածմունքներով, անցյալի ցավերի հույզերով լեցուն։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Սիրելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր,

Արցախյան պատերազմից հետո, ցավոք, մեր երկրում բոլոր օրերը շարունակում են մնալ նույնը՝ ապագայի փնտրտուքի մտածմունքներով, անցյալի ցավերի հույզերով լեցուն։

Դուք չխնայեցին ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու…

Շատերդ էլ անձնազոհությամբ մարտնչեցիք պատերազմի առաջին շարքերում՝ հանուն մեր ապրելու…

Ձեր ուժն ու նվիրումը մեր զինվորներին սահմանների պաշպանության ժամանակ միշտ եղել է բացառիկ կարևոր։ Դուք եղել եք այդ պայքարի հավասար մարտիկը՝ ձեր աղոթքներով, ձեր կամքով։

Մենք պետք է շարունակենք մեր հոգածությունը, պատասխանատվությունը մեր երկրի զարգացման գործում՝ հանուն անվտանգության, խաղաղության, բարեկեցության։

Կանանց ներգրավումը պետականաշինության գործում պետք է դառնա ճգնաժամից դուրս գալու կարևորագույն գրավականը՝ մի կողմ թողնելով անցյալի ու ներկայի արանքում փոխադարձ ատելության ու մեղադրանքի անդադար պայքարը։

Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է կրենք Հայաստանի ապրելու ու արարելու մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծելով գեղեցիկի, բարու, դրականի բացառիկ մթնոլորտ՝ հիմնված մարդկային հարգանքի, վստահության վրա։

Վստահ եմ, որ մենք կարող ենք ու հաջողելու ենք Ապրելու ու Արարելու Հայաստան կառուցելու մեր առաքելության իրագործումը»,- մասնավորապես գրել է Թանդիլյանը։