Ընդդիմության պահանջը Փաշինյանից` անմիջապես հրաժարական տալ, ռեկորդային գնաճ ՀՀ-ում. Լուրեր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ընդդիմությունը այսօր հանրահավաք-երթ է կազմակերպել, որը մեկնարկել է Բաղրամյան պողոտայից և շարժվել է դեպի Եռաբլուր: Մինչ երթի մեկնարկը Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնության համակարգող Իշխան Սաղաթելյանը ասել է, որ արտահերթ ընտրությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բլեֆ են, ուշադրությունից շեղելու միջոց։ Ըստ Սաղաթելյանի, եթե Փաշինյանը ուզում է արտահերթ ընտրություններ, պետք է անմիջապես հրաժարական տա, և երկիրը գնա ընտրությունների։

—
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է զինվորականության բարձրագույն հրամկազմի հայտարարությանը։ Տեր-Պետրոսյանը ողջունել է, մեջբերում եմ, «զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ»։ Առաջին նախագահը նշել է, որ իր համար լիովին հասկանալի է զինվորական հրամկազմի վրդովմունքը, որի պատճառը, ըստ Տեր-Պետրոսյանի, պարտության մեղքը զինվորականության վրա գցելու վարչապետի անհաջող փորձն էր։

—
Փետրվարին Հայաստանում ռեկորդային գնաճ է գրանցվել վերջին 6 տարվա կտրվածքով։ 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%։ Տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։