Փետրվարին ռեկորդային գնաճ է գրանցվել վերջին 6 տարվա կտրվածքով․ ո՞ր ապրանքներն են թանկացել

Լուրեր

25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
Բոլորը

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. փետրվարը՝ 2020թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։
Ուսումնասիրելով վերջին 10 տարիների փետրվար ամսվա սպառողական գների ինդեքսը՝ կարող ենք փաստել, որ այս տարվա փետրվարին արձանագրված գնաճը վերջին 6 տարվա ընթացքում ամենաբարձրն է։ Վերջին անգամ փետրվար ամսին ավելի բարձր գնաճ եղել է 2015 թվականին՝ կազմելով 5․4%:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12-ամսյա գնաճը կազմել է 7.8%, հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին, 2020-ի փետրվարի համեմատ, արձանագրվել է 19.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, կազմել է 50.4%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4%):

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, գրանցվել է 8.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, կազմել է 8.9%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 8.2% և 2.3%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, կազմել է, համապատասխանաբար, 8.4% և 13.3%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 0.6%): 2021թ. փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2021թ. փետրվարին, անցյալ տարվա փետրվարի համեմատ, աճել է 52.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ: 2021թ. փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.0%, սուրճի, թեյի կակաոյի 1.1% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2021թ. փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 3.3% գնանկում:

Ոչ պարենային ապրանքներ

2021թ. փետրվարին, 2020-ի փետրվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ: 2021թ. փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի, ապակե ամանեղենի, սպասքի և տնային կահ-կարասու՝ 0.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, կոշկեղենի, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.5%, ոսկերչական զարդերի՝ 0.6%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.7%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1%, դեղագործական ապրանքների՝ 1.2%, հագուստի՝ 1.5%, մաքրող, լվացող միջոցների 2.0% գնաճ: 2021թ. փետրվարին, հունվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։ 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6% և 17.1%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է, համապատասխանաբար, 5.4% և 6.2% գնաճ:

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին, 2020թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.1% հավելաճ:

Արտարժույթի շուկա

2021թ. փետրվարին, հունվարի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.6% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2021թ. փետրվարին, 2020թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.8% և 0.9% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.2% և 0.1% հավելաճ: 2021թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 523.5 դրամ, ինչը 9.4%-ով բարձր է 2020թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (478.7 դրամ):

Անժելա Պողոսյան