Վրաստանի օդը բացվում է ևս 4 երկրի համար

Լուրեր

01.05.2024 | 19:48
Փարիզում աղբահավաքները սպառնում են գործադուլ անել Օլիմպիական խաղերի ժամանակ
01.05.2024 | 19:30
Ավարտական քննություններով դեպի բուհ․ փոփոխության ռիսկերն ու հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 19:20
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի կալանավորման կապակցությամբ
01.05.2024 | 19:00
Վարչապետը եկեղեցուն, քրիստոնեությանը նվիրված է ավելի, քան ՀՀ որևէ ղեկավար․չենք պայքարում եկեղեցու դեմ․ Լուսինե Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 18:49
ՊՆ-ն՝ Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու լուրերի մասին
01.05.2024 | 18:26
Ուկրաինական ԱԹՍ-ն երկրորդ անգամ հարձակվել է Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա
01.05.2024 | 18:18
Երևանի շատրվանները գործարկվեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.05.2024 | 18:09
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ քարոզչական նոր հեռուստաալիք է բացել
01.05.2024 | 18:07
ՊՆ-ն՝ Գեղարքունիքում ականազերծման և զորքը դուրս բերելու մասին, Լևոն Քոչարյանի օգնականին կձերբակալեն․ ԼՈՒՐԵՐ
01.05.2024 | 17:53
Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում․ միջին ամսական աշխատավարձը 1 ամսում աճել է 34 հազար դրամով
01.05.2024 | 17:45
Բաքուն արշավ է սկսել Ալիևին ոչ լեգիտիմ նախագահ անվանած ԵԽԽՎ պատգամավորի դեմ
01.05.2024 | 17:43
Այրվածքաբանականում օրերով ջուր չի լինում, «Վեոլիա ջուր»-ը նշում է՝ իրենց կողմից խնդիր չկա
01.05.2024 | 17:36
Քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության մի շարք հարցեր
01.05.2024 | 17:24
Չինաստանում հորդառատ անձրևները մայրուղու փլուզման պատճառ են դարձել․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
01.05.2024 | 17:12
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել
Բոլորը

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար, գրում է aliq.ge-ն:

Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից: Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց հաշվին պետք է  կրկնակի թեստավորվեն:

Հիշեցնենք` մարտի 1-ից նույն պայմաններով կարող են Վրաստան գալ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները, ավելի վաղ օդային սահմանը բացվել էր Եվրամիության քաղաքացիների ու ռեզիդենտների համար:

Վրաստանի ցամաքային ու ծովային սահմաններն առաջվա պես փակ են զբոսաշրջիկների համար:

Փետրվարի 1-ին` գրեթե  մեկ տարվա դադարից հետո Վրաստանը վերականգնեց կանոնավոր ավիահաղորդակցությունը:

Առանց որևէ պայմանի Վրաստան կարող են այցելել այն քաղաքացիները, որոնք կանցնեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրս: