ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի կալանավորման կապակցությամբ

Լուրեր

22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով զեկուցողները խորը մտահոգություն են հայտնել հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերանայել այս գործը և ապահովել, որ Անար Մամեդլին քրեական պատասխանատվության չենթարկվի մարդու իրավունքների ոլորտում իր արժեքավոր աշխատանքի համար»,-ասվում է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Լիզ Քրիստոֆերսենի, Յան Լիդել-Գրեյջերի, ինչպես նաև «Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգները» հարցով զեկուցող Հաննա Բարդելի համատեղ հայտարարության մեջ։

Նրանք նշում են, որ Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլին հետապնդվում է կեղծ մեղադրանքներով՝ մարդու իրավունքների ոլորտում իր գործունեության պատճառով։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Մամեդլին կրկին ձերբակալվել է։ Նրա փաստաբանն ասաց, որ կալանավորումը կապված է Abzas Media-ի մի քանի լրագրողների դեմ գործի հետ, որը դիտարկվում է քաղաքականապես մոտիվացված անկախ քաղաքացիական հասարակության կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Մամեդլին ձերբակալվել է ապրիլի 29-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցներին հարազատները հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար՝ ՔՕ-ի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն մի խումբ անձանց կողմից դավադրության միջոցով)։ Մամեդլիի քրոջ խոսքով՝ խուզարկությունն ավարտելուց հետո ոստիկանները բնակարանում թողել են հատուկ ժապավեն, որն օգտագործվում է փող փաթաթելու համար։ Նա ենթադրում է, որ ոստիկանությունն է եղբոր բնակարանում դրել գումարը, հետո «գտել»՝ Մամեդլիին մաքսանենգության մեջ մեղադրելու համար։ Ավելի վաղ Մամեդլիի հարազատները հայտնել էին, որ Մամեդլիին քննում են Abzas Media-ի գործով։ Նա այս գործով անցնող արդեն 8-րդ մեղադրյալն է։

Ապրիլի 30-ին Խաթայի շրջանային դատարանը որոշում է կայացրել 3 ամիս 28 օրով կալանավորել Մամեդլիին։

Պաշտպանական կողմը դատարանի որոշումը համարում է անօրինական, քանի որ Մամեդլիին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրան կալանքի տակ դնելու հիմքեր չկան։ Ինքը՝ Անար Մամեդլին, հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և քաղաքական պատվեր։

Հավելենք, որ 2013 թվականին Մամեդլին կալանավորվել և դատապարտվել էր ազատազրկման՝ տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Նա ճանաչվել էր քաղբանտարկյալ, 2016 թվականին ազատ էր արձակվել համաներմամբ։ Եվրոպական դատարանը որոշել է, որ նրա գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Էմմա Չոբանյան