Սյունիքում իրավիճակն օրեցօր ավելի է բարդանում․ պրոցեսները կառավարելի չեն․ Գորիսի փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

«Իրավիճակը հեռու է կայուն լինելուց, անընդհատ զարգացումներ են տեղի ունենում, օր օրի մեր վիճակն ավելի է վատանում»,- «Սյունիքը պատերազմից հետո. անվտանգության և հաղորդակցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց  Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ Գորիս-Որոտան ճանապարհի երկայնքով թշնամին խրամատներ է փորում:

«Կապիտուլյացիոն պայմանագրից հետո, երբ խոսում էինք ռուսական կողմի, մեր սահմանապահների հետ, հստակ պատասախան ունեին, որ տվյալ տարածքներում խրամատավորվելու խնդիր չկա, քանի որ տարածքները վերահսկվում են սահմանապահ զորքի կողմից: Բայց արի ու տես, որ թշնամին սկսել է խրամատավորվել շփման գծի երկայնքով: Հենց Որոտան գյուղի շրջակայքում են սկսել առաջին խրամատները փորել: Խրամատավորվելը լավ բան չի նշանակում: Եթե նորից սա թողնեն բացիթողի վիճակում, թշնամին հասցնի  մինչև վերջ խրամատավորվել, դա միանշանակ մեզ  համար կունենա ավելի վատ հետևանքներ՝ ավելի կամրապնդեն իրենց դիրքերը, որոնք ստացել էին GPS-ով:

Իշխանություններն «արդուկում էին» մեր գլուխները՝ ասելով, որ այդ սահմանները վերջնական չեն, պետք է նորից ճշգրտվեն: Բայց խրամատավորվել ինչ որ x տարածքում,  նշանակում է, որ վաղը ոչ մեկ չի կարողանալու իրենց ասել, որ այստեղ չպետք է կանգնեք, այլ, օրինակ, 3 կմ  հետ նահանջեք: Բնականաբար, չի ստացվի»,- նշեց Հովսեփյանը:

Գորիսի փոխքաղաքապետն անդրադարձավ նաև օրեր առաջ Իլհամ Ալիևի արած այն հայտարարությանը, որ պատմական Ադրբեջանին պատկանող Զանգեզուրով անցնող ճանապարհային միջանցքը շուտով կաշխատի,  Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ կկապվեն:

«Ուղղակի չեմ հասկանում՝ մեր երկրում չկա՞ն իշխանավորներ, որոնք ռիսկ կանեն այս հարցադրումներին պատասախանել: Ե՞րբ ենք մենք վերջապես պատասխանելու: Ի՞նչ է նշանակում՝ թշնամի երկրի ղեկավարը հայտարարում է  պատմական Ադրբեջանին պատակող Զանգազուրը, մենք ոչինչ չենք ասում: Ստացվում է՝ մենք ընդունո՞ւմ ենք իր ասածը: Բնականաբար, մենք մերժում ենք, չի կարող նման բան լինել: Այդ հայտարարությունն իրականության հետ ոչ մի աղերտ չունի: Կոչ եմ անում ավելի լուրջ հետևել այս ամեն ինչին, վերջապես պետք է գտնել մի տղամարդ,  որը կարող է պատասախան տալ»,- նշեց Հովսեփյանը:

Փոխքաղաքապետը ևս մեկ անգամ կրկնեց, որ Սյունիքում օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում՝ կապված տեղի ունեցող պրոցեսների հետ: «Այս պահի դրությամբ պրոցեսներն, ըստ իսկ, կառավարելի չեն, ինքնահոսի են, և մեր թշնամին ինչ ուզում, երբ ուզում, անում է: Թշնամին այսօր խրամատ է փորում, ինչ ուզում անում է, բայց մեկը չի ասում, ամենաբարձր մակարդակով, վարչապետ կոչվածը, չի վեր կենում ու ասում՝ ժողովուրդ ջան, հիմա Ալիևին ես պատասխան կտամ»,- ասաց Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: