Ռոբերտ Քոչարյանը ռազմական հեղաշրջման հնարավորություն է տեսնում․ մատնում է կապը ԳՇ-ի հայտարարության հետ․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 18:51
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը»,- Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունն ինչպե՞ս է հնչում ԶՈՒ Գլխավոր շտաբի վարքագծի ֆոնին։

-Այս հայտարարության համատեքստը ես ավելի լայն կդիտարկեի՝ ո՛չ միայն Շտաբի հայտարարության ուղեծրում։ Մի մարդ, ով երկրի նախագահի պաշտոնն է զբաղեցրել, և ի պաշտոնե իր պաշտոնավարման ժամանակահատվածում հենց նախագահն է եղել՝ պետության գլուխը և Սահմանադրության երաշխավորը, ըստ էության, այսպիսի հնարավորություն է տեսնում և դա սովորական է համարում։ Դրանով նա ավելի է մատնում կապը Գլխավոր շտաբի հայտարարության և այն շրջանակների միջև, որոնք որևէ օրինական միջոց չեն առաջարկում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու։ Գնալով այս ապօրինի, հակասահմանադրական, հակապետական, ընդհուպ մինչև ահաբեկչական միջոցների մեջ խտրություն չդնելուն, միայն թե կարողանան վերանվաճել թալանելու, մեր ժողովրդին կեղեքելու, հարստահարելու համար նախկինում ունեցած լծակները, աթոռները և այդ միջոցով իրականում վրեժխնդիր են լինում մեր ժողովրդից, որը մերժել է այս բոլոր բարքերն ու անձանց երեք տարի առաջ։

-Օնիկ Գասպարյանի ու գեներալների հայտարարությունն արդյո՞ք 17 ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված էր։ 

-Միարժեք։ Ես կարծում եմ՝ Գլխավոր շտաբի վերջին հայտարարությունը Մարտի 1-ի հանրահավաքից հետո, երբ, ըստ էության, միայն իշխանությանն էր ուղղված և ո՛չ քաղաքական դաշտի այդ մի հատվածի խմբակին։ Այդ կապը, եթե նույնիսկ չի եղել, ինչ-որ մի պահից այն սկսել է անքակտելիորեն առնչություն ունենալ, և մենք տեսանք նաև նախագահի հետ հանդիպումների ամբողջ շրջանում դրան ուղեկցող քաղաքական հայտարարությունները և այն ճնշումները, որոնք մենք տեսնում էինք Բաղրամյան պողոտայի հիմնական դերակատարներից նախագահի վրա՝ հանգուցալուծելու Գլխավոր շտաբի առնչությամբ առաջացած ճգնաժամը։ Մի քանի հանդիպումներ եղան, սուտ հայտարարություններ արվեցին նախագահի անունից, թե շուտով նախագահը հայտարարություն կանի և կհանգուցալուծի իրավիճակը։ Ես անկեղծորեն լավատես եմ այդ իմաստով՝ նախագահի հաստատակամության, պետության գլուխ լինելու, երկրում սահմանադրականության պահպանման իր կարևոր գործառույթներն իրականացնելու տեսանկյունից։

-Ղարաբաղի հարցին քաղաքական ուժերի հայացքի մասին Դուք արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու կողմնակից եք, սակայն երբ Արևմուտքից ձայներ են հնչում, որ Արցախի խնդիրը կարգավորված չէ, չի ընդունվում, որ ռազմական ուժով կարելի է հարց լուծել՝ մի բան, որի հետ համերաշխում են ՌԴ-ն, Թուրքիան և, իհարկե, Ադրբեջանը։ Այդ դեպքում, ՀՀ-ում որոշ ուժեր հայտարարում են, թե Արևմուտքն ուզում է մխրճվել այս տարածաշրջան, ՌԴ-ին դուրս հանել և Արցախի կարգավիճակի բարձրացումը վտանգավոր է հիմա, քանի որ դա ՌԴ-ի դեմ հանելու մասին է, պետք չէ Արևմուտքի հետ դա քննարկել։ Մեր քաղաքական ուժերից որոշներն ընդունում են ռուս-թուրքական ֆորմատը Ղարաբաղում։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Դրանք քաղաքական ուժեր չեն, դրանք քաղաքական լակեյներ են՝ ՌԴ-ի շահերը սպասարկող, մեր պետության, պետականության, ինքնիշխանության, ապագայի հետ կապ չունեցող ուժեր են։ Ձեր նշած ուժերի մոտ երբևէ չեք լսի Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ազատության մասին հայտարարություններ, այսինքն՝ խնդիրը սրա մեջ է։ Կա՞ այդպիսի խիզախություն՝ խոսել, որ Հայաստանի պետականությունն ամեն ինչից վեր է, և բոլորս պետք է ստորադասվենք այդ նպատակին, և դրանից հետո պետք է այս շրջանակներին դուրս դնել գործընթացներից, որովհետև այս շրջանակներն էին 2․5 տարի ոռոգում այս պատերազմի անխուսափելիությունը։ Անպատրաստ բանակը, որի անհնազանդ գեներալները հայտարարությամբ են հանդես գալիս, ըստ էության, մեզ խայտառակ պարտության տարած գեներալներ են, և ողջ պատերազմում քաղաքական իշխանությանն աջակցություն էին հայտնում, երբեք չենք լսել ինչ-որ գեներալի կողմից անհամաձայն մի խոսք։ Դրան նախորդած ժամանակահատվածում մենք տեսել ենք շատ ներդաշնակ հարաբերություններ և քաղաքական այս շրջափուլում, երբ փողոցում մենք լսեցինք պլան «Բ»-ի մասին և բլից-կրիգի մասին Վազգեն Մանուկյանի չափազանց վտանգավոր հայտարարությունը, հանկարծ տեղի ունեցավ այս հայտարարությունը։ Հոկտեմբերի 27-ին սպանվել է մեր պետության հիմնադիր-սպարապետ Վազգեն Սարգսյանը, հաղթական բանակը, ատամները կրճտացնելով, չմտավ քաղաքականություն․ ի՞նչ էր պետք Ռոբերտ Քոչարյանին վայրկյանական չեզոքացնելու համար, ոչի՛նչ, բանակը կգլխատեր ուղղակի, բայց դա չարվեց։ Եվ, ի պատիվ այդ օրվա ընդդիմության, նաև՝ առաջին նախագահի, որ այդ օրերին հայտարարեց՝ պետք է խմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ, պետությունը պահելու միակ միջոցը դա էր, դա արվեց և դուրս եկանք ճգնաժամից։ Բայց նրանք, ովքեր Հոկտեմբերի 27-ի հիմնական դերակատարներն են և այսօր կանգնած են Բաղրամյան պողոտայում, չխորշեցին նույնիսկ այս պարտությանը բերած անհնազանդ գեներալներին ներքաշել քաղաքականության մեջ և օգտագործել նրանց իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ա՛յ, սա ամենաանթույլատելին է։

-ԱԺ ամբիոնից Դուք Հոկտեմբերի 27-ի և այսօրվա միջև զուգահեռներ անցկացրիք՝ հիշատակելով ԱԺ շենքում ամրացած դիպուկահարներին և այն ուղղությունը, ուր դրանք նայում էին։ Չափազանցված չէ՞ այդպիսի գնահատականը։ Օրինակ՝ երբ ԱԺ-ի շենքում դիպուկահարներ էին տեղակայված Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, մեկնաբանություն եղավ, որ իշխանությունը զենք է ուղղել ժողովրդի դեմ։

-Իշխանությունը պարտավոր է պաշտպանել ժողովրդի իշխանությունը, որովհետև նրանք, ովքեր ոտնձգում են ժողովրդավարության վրա, իսկ Բաղրամյան պողոտայում բռնության, ուժով, զենքով, հեղաշրջում իրագործելու վերաբերյալ անթաքույց հայտարարություններ են արվում, խոսվում է զինված բանդաների առկայության մասին, ինչպե՞ս պետք է պետությունը պաշտպանի ժողովրդավարությունը, որի առաջնային մանդատով օժտված մարմինը ԱԺ-ն է և, ըստ էության, միակ մարմինն է, որը երաշխավորում է մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ի՞նչ եք ուզում։ Ո՛չ պատահականորեն՝ կրկին հարցուպատասխանի օրն էր այդ օրը, և կրկին ոչ պատահականորեն, ես այդ օրը երեկոյան շատ ուշ կարդում էի Հոկտեմբերի 27-ի քրեական գործերը՝ 80 հատոր։ Դուք չեք պատկերացնի՝ բոլոր դերակատարները Բաղրամյան պողոտայի անցնում են այդ գործով, բոլորն անխտիր ցուցմունքներ ունեն տված իրենց առնչությունների, կոնկրետ ոճրագործության հեղինակների, մասնակիցների և հիմնական դերակատարի մասին, բա ի՞նչ անի պետությունը։

Ամպագոռգոռ հայտարարություններ են այսօր արվում։ Օնիկ Գասպարյա՛ն, Վանեցյա՛ն, Միքայել Համբարձումյա՛ն և մյուսներ, ձեր պաշտոնավարման օրոք խոսեիք, դուք հաշտ-համերաշխ աշխատել էիք։ Ավելին՝ խայտառակ հայտարարությունը նոյեմբերի 9-ի, Օնիկ Գասպարյա՛ն, դուք ասել եք, որ Ձեր հորդորով է ստորագրվել, դուք ամբողջ պատերազմի նախորդ շրջանում, ընթացքում և դրանից հետո եղել եք Նիկոլ Փաշինյանի և իշխանության կողքին, և միայն այն պահին, երբ «Իսկանդերը» որպես պատրվակ մտավ շրջանառության մեջ, մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչպիսի արտաքին գործոնների ներգործության տակ դա հնարավոր եղավ։ Մարտի 1-ի գործով անցնող գեներալների ներգրավմամբ հայտարարությունն ապացույց է, որ գործ ունենք պետության մասին վատ պատկերացում ունեցողների հետ։

Այս պրոցեսները Նիկոլ Փաշինյանի մասին չեն, այս պահին որոշվում է՝ ժողովուրդը կշարունակի՞ իր իշխանությունը պահպանել, թե նրա ձեռքից վերջնականապես այդ իշխանությունը կվերցվի, որովհետև Բաղրամյան պողոտայում հավաքված ուժերի հիմնական նպատակը հայ ժողովրդին զրկելն է իշխանություն ձևավորելու իրավունքից, և մենք հասկանում ենք, որ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, ժողովրդի իշխանությունը և Ռուսաստանի արդի պատկերացումները իշխանավարման և միջազգային հարաբերություններին էապես իրար հակադրվում են, և անընդհատ հղում անելը ՌԴ-ին այդ նպատակն ունի, որ ժողովրդի իշխանությունը քո դեմ է, օգնիր մեզ սպանել ժողովրդի իշխանությունը։ Մենք առաջին օրից հայտարարել ենք ժողովրդավարությունը պաշտպանելու մեր հանձնառության մասին, և մենք դաշտում ենք՝ պաշտպանելու համար ժողովրդի իշխանությունը՝ ում կորոշի ժողովուրդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան