Ռազմական հեղաշրջման փորձ է եղել, միայն տանկեր չեն իջեցվել քաղաք. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի, և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը:

«Ես երբեք էլ չեմ ողջունել քաղաքականության մեջ բանակի միջամտությունը։ Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը 2 օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանը ինքն է ինքնագլուխ արել այդ ամենը։ Այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը այդ ժամանակ Թիֆլիսում էր, ու նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բացի քաղաքական լինելուց»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում տեսնում է կողքից քաղաքական «բզբզողների», որոնք չեն թաքցնում հեղաշրջումների, Երևանում զորքեր տեսնելու հանդեպ իրենց հակվածությունը, ինչը լավ բանի չի հանգեցնի:

«Կարծում եմ, որ նույն կերպ Օնիկ Գասպարյանը կհայտնվի այն կարգավիճակում, որում հայտնվեց Միքայել Հարությունյանը։ Ընդհանրապես, այս կյանքում  ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Եթե հեղաշրջում, չարություն, վրեժխնդրություն ես ցանում, դա էլ հնձում ես։ Բարություն ուղարկիր, մարդկանց գնահատի՛ր, ու քեզ էլ կգնահատեն»,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանի կարծիքով՝ ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ էր. «Հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչը օրենքով արգելված է։ Ի՞նչ է նշանակում՝ դա փորձ է, թե՞ փորձ չէ։ Եթե փորձը անում են, և հաջողվում է, դա արդեն ռազմական հեղաշրջում է։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Բարեբախտաբար, այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջնելու։ Եթե իջեցվեր, դա կլիներ արդեն ռազմական հեղաշրջման իրացում»։

Մանրամասները՝ տեսանյութում: