Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2020թ. ապրիլի 10-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդն Էջմիածնի բնակիչ, 33-ամյա ընկերոջ հետ վերջինիս կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից «Զվարթնոց» օդանավակայան գնալու ճանապարհին, հասնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի որոշման համաձայն Թաիրով գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանության հսկիչ անցակետին, չեն ենթարկվել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների՝ կանգ առնելու օրինական հրահանգին և բարձր արագությամբ անցել են անցակետով:

Ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազորը և ՃՈ երեք տեսուչներ, ստուգման ենթարկելու նպատակով, հետապնդել և Փարաքար գյուղում գործող արագ սննդի սպասարկման կետի դիմաց կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Սակայն, շարունակելով ոստիկաններին չենթարկվելու գործողությունները, վարորդը և ուղևորը հայհոյել են օպերլիազորին, նրանցից մեկը հարվածել է ոստիկանության աշխատակցի ձեռքին, իսկ մյուսը՝ բռունցքով նրա ձախ աչքի հատվածին, այնուհետև՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, երկուսով հարվածներ են հասցրել դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ վերին կոպի շրջանի արյունազեղման և վերքի ձևերով վնասվածքներ, ֆիզիկական ցավ՝ այդկերպ խոչընդոտելով իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի գործունեությունը և փորձելով դադարեցնել անձը հաստատող և ավտոմեքենայի փաստաթղթերի, սահմանված կարգով անցաթղթի ստուգումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: