ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության շրջանակները․ VOA

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Մոսկվայից 100 կմ դեպի արեւելք գտնվող բանտում է պահվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր քննադատ Ալեքսանդր Նավալնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գաղտնազերծել է հետախուզության այն տվյալները, որոնց համաձայն Նավալնիի թունավորումը կազմակերպել է Մոսկվան: Վաշինգտոնն այդ պատճառով հայտարարում է Ռուսաստանի 14 սուբյեկտների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարության ավագ յոթ պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սկսելու մասին:

«Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և պատերազմի վերացման մասին օրենքով սահմանված պատժամիջոցների ընդլայնում, կենսաբանական և քիմիական նյութերի արտադրության համար անհրաժեշտ ապրանքների արտահանման նոր սահմանափակումներ և մուտքի արտոնագրերի սահմանափակումներ»: Այսպես է պատժամիջոցները նկարագրել Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, որը մեկ անգամ եւս կրկնել է Նավալնիին ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջը:

ԱՄՆ-ի պատժամիջոցները համակարգված են Եվրոպական միության գործընկեր պետությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի հետ, սակայն ուղղված չեն հենց ընդդեմ նախագահ Պուտինի կամ նրա ներքին օղակի օլիգարխների:

Ինչպես Չիկագոյի համալսարանի ռուս տնտեսագետ վերլուծաբան, պրոֆեսոր Կոնստանտին Սոնինն է ասում, «Ռուսաստանը հսկա պետություն է, որն ունի աշխարհի տարբեր հատվածներում իր ազդեցությունը ցուցադրելու հնարավորություններ: Այնպես որ, ես հասկանում եմ, որ այն ինչ Բայդենի վարչակազմը կարող էր անել, պարզապես ինչ որ ազդանշան ուղարկելն էր: Սա իրականում ուժեղ ազդանշան էր, սակայն պետք է ընդունել, որ պարզապես ազդանշան էր: Այսինքն այն մի երեւույթ է, որն իրականում չի կարող լինել նյութական ազդեցության գործոն»:

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին պատասխանելով` Ջեն Փսակին ասել է, որ «Ռուսաստանը Իրանի հարցով 5+1 ձեւաչափով պայմանագրի կարեւոր կողմ է, եւ կարող է շարունակել Իրանի հետ միջուկային միջազգային պայմանագրում իր կարեւոր դերը: Այնպես որ, կան բնագավառներ, որտեղ առկա են լուրջ մարտահրավերներ, սակայն կան նաեւ բնագավառներ, որտեղ մենք պիտի շարունակենք աշխատանքները Ռուսասատնի հետ»:

Ջո Բայդենը հայտարարում է, թե ի հակադրություն իր նախորդի, ինքն այլեւս չի հանդուրժելու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, այդ թվում ընտրություններում միջամտությունը, կիբերհարձակումները ու քաղաքացիներին թունավորելու գործողությունները: Բայց ահա վերլուծաբանները բացատրում են, որ Բայդենը Ռուսաստանի հարցում այնուամենայնիվ պիտի թողնի տեղ երկկողմ հետաքրքրություն հանդիսացող հարցերում համագործակցելու համար:

Թե որքան դա կհաջողվի, ցույց կտան հետագա զարգացումները: Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվային, ապա այն հայտարարել է, որ իր դեմ իրականացվելիք պատժամիջոցներն արժանանալու են հակադարձ քայլերի: