«Իմ քայլ»-ն ագրեսիվ է իմ նկատմամբ, բայց հրաժարական չեմ տալու. Ռուբեն Վարդազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի: Վարդազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե արդյոք հրաժարականի մտադրություն ունի՞, նա ասաց. «Այդպիսի մտադրություն չունեմ»:

ԲԴԽ նախագահը, անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իրեն ուղղված հարցերին, «Իմ քայլը»-ի պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ գնահատեց առնվազն ագրեսիվ, ինչի պատճառը չգիտի:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ազատելու հետ կապված վարչապետի առաջարկության առնչությամբ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերին՝ Վարդազարյանն ասաց, որ դեռ կարծիք չունի, նույնիսկ ունենալու դեպքում երբևէ հանրային եղանակով այդ կարծիքը չի հայտնելու: Ինչ վերաբերում է ԳՇ-ի՝ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը, նա ասաց, որ քաղաքականության հետ առնչություն չունի, հետևաբար քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի:

«Իսկ որպես ՀՀ քաղաքացի կարծում եմ կլոր սեղանի շուրջ նստելով և բանակցելով՝ կարելի է ցանկացած խնդիր, ցանկացած ճգնաժամ լուծել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի կամ մեկ այլ անձի նկատմամբ մեկը մահափորձի կոչ է անում, սակայն չի կալանավորվում, իսկ մյուսն անում է ու կալանավորվում է, ինչը, թերևս, վկայում է ճգնաժամի մասին, Վարդազարյանը նշեց, որ ճգնաժամ չկա. «Եվ դատավորի կողմից կայացրած որոշմանը գնահատական տալու համար կա Վերաքննիչ դատարան, կա Վճռաբեկ դատարան, վերադաս դատավորները կարող են պատասխանել այդ հարցին՝ դատավորը ճիշտ է եղել, թե ոչ: Ո՛չ ես, ո՛չ լրագրողները, ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ քաղհասարակությունն իրավասու չէ դատավորի կողմից կայացված որոշմանը տալ գնահատական»:

Անդրադառնալով դատավորների հայտարարագրերին, դատավորների կողմից հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցերին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիոն ռիսկեր տեսնի և վարույթ հարուցի, ներկայացնի ԲԴԽ խորհուրդը, կպատասխանի այդ հարցին՝ կոռուպցիոն ռիսկ կա, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում: