Դուք չեք կարող որոշել՝ որ հարցին պատասխանել, որին՝ ոչ. Սուրեն Գրիգորյանը՝ ԲԴԽ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ:

Գրիգորյանի խոսքով՝ եթե հայտարարությունը քաղաքական բնույթ չի կրել, ինչպես Վարդազարյանն է ասում, ինչպե՞ս կարող են հայտարարության հետ կապված հարցերը քաղաքական համարվել: Ինչո՞վ էր պայմանավորված, որ այդ հայտարարության օրը համընկավ Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննության հետ:

«ԱԺ ամբիոնն ու լրագրողի հարցը էապես տարբերվում են: Ինձ մոտ տպավորություն է, որ ես եկել եմ այստեղ, որ դուք ինձ այս երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր խնդիրների վերաբերյալ հարցեր տաք, չնայած օրակարգում ոչ թե իմ հայտարարության քննարկումն է, այլ երկու դատավորի ընտրության հարցն է: Ես եկել եմ այստեղ ներկայացնելու իմ երկու գործընկերներին, այլ ոչ թե պատասխանելու այն հարցերին, որոնք վերաբերում են իմ հայտարարությանը: Երեկ համբերատար պատասխանեցի այդ հարցերին, ասացի իմ կարծիքը, ասացի դրդապատճառները և իմ մոտիվացիան»,- նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ հարցերից չի խուսափում, ու խնդրեց նոյեմբերի 15-ին արած իր հայտարարության մասին այլևս հարց չտալ:

«ԱԺ նիստը վարում է ԱԺ նախագահությունը, ո՛չ ես, ո՛չ դուք չենք կարող որոշել՝ ինչ հարց հնչի, և որ հարցին պատասխանել, որին՝ ոչ»,- արձագանքեց Սուրեն Գրիգորյանը:

Վարդազարյանը պնդեց, որ իր հայտարարությունը քաղաքական չէր, և որ այդ օրերի լարվածությանն է նա արձագանքել այդ հայտարարությամբ:

«Դա պահի տակ կատարած արտահայտություն չէր: Այդ տեքստը ես մեկ օր չեմ մշակել: Ցանկացած բառ, խոսք խորապես, մի քանի անգամ ուսումնասիրել եմ, հետազոտել եմ, որ չանցնեմ քաղաքական զսպվածության կանոնը: Նորից պնդում եմ, որ իմ կոչը կապված չէր որևէ անձի կամ որևէ միջդատական վարույթի վերաբերյալ դատական հսկողության գործի հետ»,- նշեց ԲԴԽ նախագահը: