Օնիկ Գասպարյանը մի քանի օրից կազատվի. նրա և Սերժ Սարգսյանի ենթադրյալ խոսակցությունը կհրապարակվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
Բոլորը

Ռուսական «Իսկանդերի» ոչ արդյունավետության մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության շուրջ քննարկումները դեռ չավարտված՝ Փաշինյանը հանդես եկավ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասին սկանդալային հայտարարությամբ: Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նա վստահորեն պնդեց, որ Օնիկ Գասպարյանը և մյուս գեներալները իր և Կառավարության հրաժարականը պահանջել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ինչը դավաճանություն է:

Հիշեցնենք՝ Հայաստանի քաղաքական և ռազմական էլիտաների միջև խորը ճգնաժամի և տարաձայնությունների մասին հանրությանը հայտնի դարձավ նախորդ շաբաթվա ընթացքում, երբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելուց հետո Զինված ուժերի ղեկավարությունը, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ շեշտելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ:

Ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, ո՛չ էլ նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դեռ չեն արձագանքում Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված աղմկահարույց հայտարարությանը։ Փաշինյանի ելույթից հետո միայն ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Զինված ուժերը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ «անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից՝ մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ»։

Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո իշխանական թևը ևս համառորեն լռում է՝ չբացահայտելով, թե որտեղից վարչապետին նման տեղեկություն: Նիկոլ Փաշինյանի թիմից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, սակայն, վստահ է՝ վարչապետը կեղծ տեղեկություն չի հայտնել:

Հրաչյա Հակոբյանն ասում է՝ հանրությունը պետք է վստահ լինի, որ Սերժ Սարգսյանն է դրդել Օնիկ Գասպարյանին գնալ այդ քայլին, քանի որ, ըստ նրա, «վարչապետը մինչ օրս որևէ մեկին չի խաբել»:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, Փաշինյանի «ազնիվ խոսքին» չի հավատում՝ ապացույցներ է պահանջում:

Փաշինյանի մեղադրանքերից հետո Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն անդրադարձավ թեմային: Նա էլ պնդում է, թե ԱԱԾ-ն առաջիկայում Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ ձայնագրություն է հրապարակելու՝ որպես Փաշինյանի խոսքերին ապացույց: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսայի գրառմանը՝ Մարուքյանն ասում է, որ նա Փաշինյանի հետ միասին վարկաբեկում է Օնիկ Գասպարյանին:

Հրաչյա Հակոբյանը, որը պնդում է, թե Զինված ուժերը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, չի բացառում, որ Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ կարող է ձայնագրություն հրապարակվել:

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ պնդում է՝ Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել տեղեկություններ, թե Սերժ Սարգսյանը երբ է Օնիկ Գասպարյանին նման հրահանգ տվել, և արդյո՞ք կատարվել է այդ հրահանգը:

Փաստաբանը շեշտում է՝ եթե վարչապետը հիմնավոր փաստեր չներկայացնի, ապա կստացվի, որ էմոցիոնալ հայտարարություն է արել, ինչն անլուրջ է:

Օնիկ Գասպարյանը Փաշինյանի իշխանության օրոք նախ ստացել է գեներալ-լեյտենանտի, ապա գեներալ-գնդապետի կոչումներ, և այժմ փորձագիտական շրջանակները տարակուսանքով են վերաբերվում Փաշինյանի՝ Գասպարյանին դավաճանության մեջ մեղադրելուն:

Նշենք, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին քաղաքական չեզոքություն չցուցաբերելու համար աշխատանքից ազատելու՝ վարչապետի առաջարկը նախագահը չէր ստորագրել և առարկություններով հետ էր ուղարկել, որից հետո Փաշինյանը նախագահին ևս մեկ անգամ ներկայացրել էլ իր հիմնավորումները: Այսօր նախագահը որոշում կայացրեց դիմել ՍԴ։ Ուշագրավ է, սակայն, որ նախագահը ՍԴ-ում վիճարկում է ոչ թե Գասպարյանի պաշտոնանկությունը, այլ օրենքի դրույթները, ինչը նշանակում է, որ մինչև մարտի 4-ը Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով պաշտոնանկ կարվի:

Իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ դեպքում, եթե նախագահը մինչև մարտի 4-ը նաև Գասպարյանի ազատումը վիճարկի, ինչը շատերը քիչ հավանական են համարում: Ուշագրավ է նաև, որ նախագահը նման որոշում կայացրեց երեկ իր առանձնատանը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան