Գերիների հարցը կարող էիք ադրբեջանցիների ճակատին շպրտել, չեք արել․Կոնջորյանը՝ Աբովյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Պարո՛ն Աբովյան, դուք նախորդ տարվա փետրվարից հանդիսանում եք ԵԱՀԿ վեհաժողովում մշտական անդամ, մենք այդ պահից մինչև այսօր ունեցել ենք 14 օնլայն քննարկում, կոնֆերանս տարբեր հարցերի շուրջ: 14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանցի պատվիրակների հետ բանավիճել, բարձրաձայնել արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներ»,- այս մասին ԱԺ-ում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դիմելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով իր ելույթում նշել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն առանձին օրակարգ ունի և իշխանությանը մեղադրել էր պետության համար առաջնահերթ կարևոր հարցերի լուծմամբ չզբաղվելու մեջ:

«Ոչ մի անգամ չեք մասնակցել, պարո՛ն Աբովյան, ոչ մի անգամ, ես հանձնարարել եմ քարտուղարությանը, որ բոլորին օնլայն նիստերի լինքերը ուղարկվեն, դուք ոչ մի անգամ չեք մասնակցել ու ոչ մի անգամ չեք փորձել ադրբեջանցիներին իրենց տեղը դնել, ոնց որ փորձում եք հիմա մեզ մեր տեղը դնել»,- նշեց Կոնջորյանը:

Նա նաև հավելեց, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանը, որը Արցախյան վերջին պատերազմից հետո առաջին նստաշրջանն էր, Արման Աբովյանը խոստացել էր, որ մասնակցելու է, անգամ պայմանավորվել էին, թե որ հանձնաժողովում է խոսելու, բայց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը այդպես էլ չի մասնակցել:

«Դուք կարող էիք բարձրաձայնել գերիների հարցը՝ ուղիղ ադրբեջանցիների աչքերին նայելով: Հիմա էստեղից գալիս մեզ ասում եք՝ գերիների հարցի մասին չեք խոսում, իմիտացիա եք անում: Կարող եք էստեղ մեզ էլ քննադատել, բայց հանուն արդարության՝ կխնդրեմ հաջորդ անգամ կատարել նաև ձեր պարտականությունները»,- նշեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: