Մինչև հոկտեմբեր սահմանադրական հանրաքվե կլինի, կքննարկվի կիսանախագահական համակարգի անցումը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում  է, որ 2015 թվականին ընդունված  Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում:

«Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի:  Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ կան հոդվածներ Սահմանադրության մեջ,որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկության միջոցով: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ կառավարություն, Ազգային ժողով,  Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում խորհրդակցությունների և քվեարկության արդյունքում: Սա մի աշխատանք է, որ պիտի անենք»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: