Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանին և գեներալներին ստիպել է դուրս գալ ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը 2008-ի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ոչ թե կռահում է, այլ հիմնավորված հանգամանք: Այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ զինվորականների վրա իր ազդեցությունն օգտագործելով՝ փորձել նրանց դրդել ելնել ժողովրդի դեմ: Ուզում եմ ասել, որ ԳՇ հայտարարությունն ապօրինի է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն արձանագրում է, որ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն, սակայն այսօր Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր դիրքորոշում և խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր դեռ 2018-ի ապրիլի 23-ին՝ կոչ անելով զինծառայողներին վերադառնալ զինծառայության: «Այսօր քաղաքական ուժերը դրդում են բանակին տանկերը հանել ժողովրդի դեմ: Դա տեղի չի ունենա: Բանակի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից: Նման ԳՇ պետ, որն անում է քաղաքական հայտարարություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, որոնք ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն չի կարող ունենալ:

Մյուս կողմից՝ այս հանգամանքը ամենևին ԶՈՒ-երում վենդետաների հիմք չպետք է տա: Այս պահի դրությամբ զինուժը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի, բայց, անխուսափելիորեն, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից: Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու, անկախ նրանից՝ ով է ստորագրել այդ փաստաթղթի տակ, այդ փաստաթուղթը սեղանին ստորագրելու է դրել և այն հրապարակել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ: Իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները վերադառնան իրենց ծառայության»,- նշեց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: