Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իշխանությունն արտահերթ ընտրության չի ուզում գնալ, քանի որ գիտեն՝ պարտվելու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ իշխանությունն ամենօրյա ռեժիմով պատրվակ է փնտրում ընտրությունը վիժեցնելու համար:

«Նրանք ուզում են որքան կարող են երկիրն էս ձևով պահել, իրենց օպոնենտներին նստացնել, բանտերը լցնել էդ մարդկանցով, հետո կկազմակերպել ընտրություններ, կամ էլ՝ չէ: Բայց քանի որ պոտենցիալ կոմպետենտություն չունեն՝ անգամ ռեպրեսիաներ անելու, դա էլ իրենց մոտ չի ստացվում: Հետևաբար, տակը մնացել է էս «ղալմաղալը», իրենց կարող են միայն «ղալմաղալ» անել, երկիրը քաոսի վերածել»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

«Թող բանակին հանգիստ թողնեն… Մենք ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության: Ինչ ուզի՝ պատրաստ եմ, ցանկացած հուշագիր ստորագրում եմ՝ կցրի՞ Փաշինյանը: Իրենց փաստարկները պատրվակներ են՝ առանց նախապայմանների, նախապայմաններով… Առանց նախապայմանների կցրի՞ խորհրդարանը», – ասաց Մարուքյանը:

Մարուքյանն ընդգծեց, որ համաձայն է հակասահմանադրական քայլ անել, եթե բանակին հանգիստ թողնեն, որովհետև դա հղի է ցնցումներով:

Մանրամասները՝ տեսանյութում: