Նոյեմբերի վերջին Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, դա չընդունվեց, հիմա ի՞նչ է փոխվել. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ այդ մասին մամուլում հրապարակումներ են եղել, և ՊՆ-ն չի հերքել:

«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս՝ չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում: Այսինքն՝ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք մեզ համար հասանելի չեն»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

«Ես մինչև հիմա գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պրոֆեսիոնալ է, կադրային բոլոր աստիճանակարգերով բարձրացած, «ուղնուծուծով» զինվորական է: Հիմա ի՞նչ եղավ, որ էս մարդը մերժելի դարձավ: Այդ հարցի պատասխանը չունեմ: Թող էդ հարցի պատասխանը հնչի, որ հասկանանք՝ Օնիկ Գասպարյանին, ի վերջո, կամակորության հետևանքո՞վ ենք ուզում գնա, թե՞ հստակ պատճառ կա»,- նշեց պատգամավորը:

Թովմասյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին, դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։ Պատգամավորը նշեց, որ դա խնդրի լուծումներից մեկն է. «Դա տրամաբանական լուծում է: Ընդունելի և քննարկելի տարբերակ է: Իրավիճակի հանգուցալուծում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: