Սարքած վիդեոներ են. Հայկ Սարգսյանը՝ պաշտոնյաներին հանրահավաքից առաջ հեռախոսով հրահանգներ տալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
Բոլորը

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս՝ այսօր: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե պաշտոնյաները հեռախոսով հրահանգներ են տալիս՝ մարդկանց մարզերից ստիպողաբար բերելու, որ մասնակցեն հանրահավաքին:

«Հայտարարել ենք, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում ենք կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ, և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել ու տարբեր մարզերից կազմակերպվում, ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան:

Բազմաթիվ վիդեոներ եմ տեսել, որոնք, իմ կարծիքով, կեղծ են»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մակունցի խոսքով՝ իրենք նշել են, որ արտահերթ ընտրությունների մասով պատրաստ են գործնական քայլերի:

«Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին:

Էդմոն Մարուքյանը երեկ նաև առաջարկել էր նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին։ Իսկ դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։

Անդրադառնալով Մարուքյանի այդ առաջարկին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, թե այն քննարկման ենթակա չէ: «Կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Տեղի է ունեցել Սահմանադրության խախտում»,- նշեց Մակունցը: