Պատերազմից հետո ինչ-որ շրջանակներ դարձել են մարտ վարող. ԿԳՄՍ նախարար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ամեն մեկը իր գործը պետք է անի: Երբ որ սկսվեց կորոնավիրուսը, հայտնի շրջանակներում բոլորը դարձան վիրուսոլոգ և սկսեցին խորհուրդներ տալ, թե ինչ պետք է անել: Հիմա էլ՝ պատերազմից հետո այդ նույն շրջանակները դարձել են ճակատամարտ վարողներ, հայտարարություններ են անում, թե ճիշտը որն էր, սխալը որն էր, չգիտեմ ինչ փաստերի հիման վրա են դա անում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Եվ հիմա ևս ինչ-որ հայտարարություն է արվում ԳՇ կողմից: Իմ կարծիքով՝ զինվորականները պետք է մեր սահմանները, մեր երկրի անվտանգությունը պահպանեն: Կարելի է համաձայն չլինել այս կամ այն որոշման կամ քաղաքականության հետ, բայց ունենալով պաշտոն, պարտավոր եք կատարել այդ պաշտոնի լիազորություններով նախատեսված առաքելությունը:

Այս երևույթը նոր երևույթ չէ: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ կային քաղաքական գործիչներ, որ ասում էին, իբրև թե էլեկտրաէներգիան հատուկ հողանցում է արվում օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ժողովուրդը հոսանք չունենա: Դա անհնար բան էր, դեմ էր ֆիզիկայի օրենքներին, գիտությանը, բայց ասում էին, և մարդկանց մի մասը հավատում էր դրան»,- նշեց Դումանյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության համաձայն՝ ԳՇ-ն քաղաքականությամբ չպետք է զբաղվի:

Մանրամասները՝ տեսանյութում: