Իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի խնդիրը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

«ԶՈւ ԳՇ հայտարարությունը քաղաքական չէ։ Նրանք իրենց աջակցությունը չեն հայտնել Հայրենիքի փրկության շարժմանը, որևէ այլ քաղաքական ուժի, ուղղակի խոսել են այն մասին, որ Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Մենք սովորական քաղաքկան օրակարգում չենք։ Արտառոց իրավիճակում ենք գտնվում նոյեմբերի 9-ից հետո»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ աննախադեպ իրադարձություն է այն, որ ԳՇ պետը և ողջ հրամկազմը հայտարարել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով վարչապետի՝ երեկ հանրապետության հրապարակում հնչեցրած առաջարկությանը՝ դադարեցնել ակցիաները և բանակցել, Վանեցյանը նշեց, որ պաշտոնական պատասխան դեռ չի եղել: «Ես հրապարակային կոչին եմ ծանոթ, անձամբ իմ հետ, շարժման հետ կապ չեն հաստատել, պաշտոնական չեն դիմել մեզ  հանդիպելու։ Հրապարակային պատասխանել ենք՝ պատրաստ ենք վարչապետին հանդիպել ու քննարկել իր հրաժարականի հարցը»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ հիմա ապստամբություն են իրականացնում՝ Բաղրամյան պողոտան փակելով, իսկ հետագա քայլերի հաջորդականություններ ունեն, որոնց մասին հիմա չի ցանկանում տեղեկացնել։

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ երկրում անիսշխանություն է: Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ գլխավոր հարցը՝ գերիների և զոհվածների աճյունների վերադարձի հարցը մինչև այս պահը դեռ լուծված չէ։

«Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։ Գործող իշխանությունը պարտված է, չի կարող իր պահանջները ներկայացնել մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, ուղղակի բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնել»,-հայտարարեց Վանեցյանը՝ հավելելով, որ իշխանությունները չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը, պետք է հեռանան, որ ուրիշ քաղաքական գործիչներ գան իշխանության:

Մանրամասները՝ տեսանյութում: