Նիկոլ Փաշինյանին ցավոտ արձագանքեց Գլխավոր շտաբը․ քաղաքացիական պատերազմի կբերեն փոխադարձ հայտարարությունները․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։ Այսօր իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են անցկացրել Երևանի հրապարակներում։ Ինչպիսի՞ իրադրության հետ գործ ունենք։

-Չեմ ուզում պատճառների մասին խոսել՝ պոռթկո՞ւմ էր հայրենասիրական, մտահոգությո՞ւն էր, չեմ ուզում դա քննարկել։ Կասկած էլ չունեմ, որ բոլորս հայրենասեր ենք։ Եթե մոտենանք զուտ Սահմանադրության համաձայն՝ բանակի ղեկավարությունը իրավունք չունի մտնել ներքին քաղաքական հարցերի մեջ, քանի որ եթե դու պահանջում ես վարչապետի հրաժարականը, դա նշանակում է՝ դու մտնում ես ներքին քաղաքականության մեջ։ Դա արգելված է Սահմանադրությամբ։ Ավելին ասեմ՝ աշխարհում գրանցված են 193 պետություններ և նույնիսկ ամենից ոչ դեմոկրատական երկրներում դա անթույլատրելի է։

-Ունե՞ք այդ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, որոշեց ճեղքել սահմանադրական այդ արգելքը։

-Նախ ուզում եմ շարունակել միտքս, հիմա դրան կպատասխանեմ։ Ես չեմ ուզում, որ մեր երկրի մասին վատն ասեն, որ ռազմական հեղաշրջման փորձ արվեց կամ ռազմական խունտան եկավ իշխանության։ Գեներալներն էլ չեն ուզում՝ համոզված եմ։ Ես պարտավոր եմ ասել՝ դա ոնց է նայվում դրսից։

-ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետը նշում է․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Ինչո՞ւ են որոշում այսպիսի հայտարարություն անել։

-Դուք գիտեք, որ պատերազմից հետո մի շատ գեներալներ հանդես եկան հայտարարությամբ և հիմա զբաղվում են քաղաքականությամբ։ Այո, նորմալ է, իրենք համաձայն չեն՝ այն կուրսին, որ տանում է վարչապետը, դուրս եկան բանակից, զբաղվում են քաղաքականությամբ, ելույթներ են ունենում, տեսնեմ եմ ես։ Կարող ես դրանց համաձայնվել, կամ՝ ոչ։ Բայց երբ դու պաշտոն ունես՝ ՊՆ-ում, Գլխավոր շտաբում, դու պետք է զերծ մնաս այդ քայլերից։ Միգուցե մարդիկ խոսելու պատճառներ ունեն, բայց Սահմանադրությունը, օրենքները արգելում են դա։

-Քաղաքական ուժերն այս պահին կարծես թե կոնսեսուսի չեն գալիս։ Ի՞նչ օրակարգ պետք է ձևավորեն ընդդիմադիր և իշխանական ուժերը։

-Մենք՝ մի քանի փորձագետներով, իրավապաշտպաններով այսօր իրավիճակից բխող հայտարարությամբ հանդես եկանք և առաջարկում ենք անհապաղ անցկացնել արտահերթ ընտրություններ՝ չհետաձգել։ Այս ճգնաժամից դուրս գալու միայն մեկ լեգիտիմ ձև կա՝ ընտրություններ։ Դա է պատճառը, որ այո՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նստի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ռադիկալ են, թե՝ ոչ ու քննարկեն, թե ոնց է պետք դուրս գալ այս իրավիճակից։ Հիմա գնալ առճակատման, ես չեմ կարծում՝ դա բխում է մեր ժողովրդի և պետության շահերից, այն էլ՝ այս տեսակ ծանր պատերազմից հետո։ Պետք է գնանք ընտրությունների։

-Պարո՛ն Գրիգորյան, մինչ այս հայտարարությունը Դուք զգո՞ւմ էիք, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբը քննադատական վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Գլխավոր շտաբը նշել է․ «Զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Ի՞նչ կասեք։

-Ես չեմ հիշում, որ փորձ է արվում վարկաբեկել, եթե Նիկոլ Փաշինյանի մասին է խոսք գնում։ Ես կարծում եմ՝ գլխավոր առիթը դժգոհության գալիս է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից, որտեղ ինքը «Իսկանդերի» մասին էր խոսել, թե հրթիռը չպայթեց, չկարողացանք գործի դնել։ Այստեղ պետք է ասեմ մեկ բան՝ եթե չստեղծվի հանձնաժողով, որը հանգամանալից կուսումնասիրի պատերազմի պրոբլեմներն ու թերությունները, մենք անընդհատ այսպիսի ճգնաժամերում կհայտնվենք։ Ցանկացած հայտարարություն կառաջացնի դժգոհություն ինչ-որ խավերի մոտ, մենք պետք է ուսումնասիրենք՝ որտեղ ենք սխալ արել, որ ամեն մեկն իմանա իր ճիշտ ու սխալ արածը։ Եթե դա չես անում, այս օրը կընկնես։

-Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց՝ բարձրաստիճան որոշ զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որ պատերազմի ողջ ճշմարտությունը հայտնի դառնա։ «Գեներալներին դուր չի գալիս, որ հանրությունը նրանց հարցեր է տալիս՝ ռազմական և մարտական դրվագների կապակցությամբ»։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Հանձնաժողով պետք է ստեղծվի Ազգային ժողովի և Կառավարության ներսում, կարելի է և երկու հանձնաժողով ստեղծել։ Ազգային ժողովի հանձնաժողովը միանշանակ պարիտետային սկզբունքով պետք է ստեղծվի, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը հավասար լինեն ու սկսվի ուսումնասիրություն, ու պաշտոնապես արգելվի դրա մասին խոսել մինչև էդ հանձնաժողովը չավարտի աշխատանքը։ Ինչո՞ւ, ասեմ ձեզ՝ առանձին գեներալ մի հայտարարություն է անում, հետո՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից մեկ այլ գեներալ հակառակ հայտարարություններն է անում, դա ինչի՞ կբերի, դա կբերի քաղաքական պատերազմի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ցավոտ արձագանքեց Գլխավոր շտաբը։ Ուրեմն՝ պետք է կամավոր բոլորս հրաժարվենք հայտարարություններից մինչև հանձնաժողովը կբերի, սեղանին կդնի իր ուսումնասիրությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան