Ռազմական խունտայի հաստատման վտանգ կա, բախումներ կարող են լինել․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Տիկի՛ն Կարապետյանց, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։ Վարչապետն իր համակիրներին հրավիրել էր հանրահավաքի Հանրապետության հրապարակ, ընդդիմությունն իր աջակիցներին՝ Ազատության հրապարակ, որտեղ կրկին հավաք էր։ Ձեր ընկալմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում։

-Այն, ինչ մենք տեսանք բոլորս, ոչ այլ ինչ էր, քան ռազմական հեղաշրջման փորձ, որի մասին բոլորս անհնագստություն ունեինք։

-Ինչի՞ց էր գալիս ռազմական մոտալուտ հեղաշրջման զգացողությունը։

-Որովհետև ցավոք սրտի, չիրականացվեց վեթինգ և լյուստրացիա և բոլոր համակարգերում մնացին այն մարդիկ, որոնք ունակ էին շատ-շատ գործողությունների, մարդիկ, որոնք «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» էին մարսել, ովքեր Երևան զորք բերելու հնարավորություն են ունեցել, ովքեր բազմաթիվ այլ գործողություններ էին մարսել և այսօր իրենց հռչակել են որպես բևեռ և իրենց գործողությունները հուշում էին, որ փորձելու են իրենց ռեսուրսները, այդ թվում՝ ՊՆ-ում, Ոստիկանությունում, ԱԱԾ-ում գեներացնել և որպես արդյունք ստանալ հեղաշրջում։

-Ռազմական խունտայի հաստատման վտանգ տեսնո՞ւմ եք։

-Բոլորովին չեմ բացառում ռազմական խունտայի հաստատման վտանգը։ Այսօրվա Հայաստանի վիճակը չափից դուրս լարված է և անկառավարելի։ Էս լարվածության պատճառներից մեկն էլ այն է, որ երկու կողմն էլ՝ հանցավոր ռեժիմը և գործող իշխանությունը, տիեզերական մասշտաբի մանիպուլյացիաների են գնում։ Իրենք ստեղծել են պատրանք՝ իբր կա Հայաստանում երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կամ մերժվածներն են։  Այս պայմաններում է, որ հնարավոր է լինում աննկարագրելի մանիպուլյացիա իրականացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան