Թե ինչ կկատարվի դրսում՝ միակ պատասխանատուն իշխանություններն են. Շաքե Իսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:55
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Փետրվարի 21-ի հանրահավաքը հավաստում է, որ իշխանությունը սխալվում է՝ կարծելով, թե շարժումը մարել է և իշխանությունների հրաժարականի պահանջ չկա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Հույս ունեմ՝ այս իշխանությունները կգիտակցեն, որ իրենց աթոռից թանկ պետականության հարց ունենք, կվերանայեն իրենց դիրքորոշումը և կկատարեն հրաժարականի պահանջը:  Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ մեր երկրի համար»,- նշեց պատգամավորը:

Վազգեն Մանուկյանը հաճախ է խոսում ոչ միայն սահմանադական, այլ նաև այլ ճանապարհով՝ «զոռով» իշխանությունը վերցնելու  և ապստամբության դիմելու մասին. անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ԲՀԿ-ն կո՞ղմ է այս բիրտ մեթոդներով պայքարին՝ Իսայանը նշեց. «Պայքարի հենց սկզբից՝ նոյեմբերի 9-ից սկսած, երբ խորհրդարանում ոչ առողջ իրավիճակ էր ստեղծվել, մեր խմբակցության ներկայացուցիչները կրքերը հանդարտեցնելու կոչ են արել և հայտարարել են, որ ստեղծված իրավիճակի հարցը խորհրդարանում քննարկելու և քաղաքակիրթ տարբերակով լուծումների կողմնակիցն են: Այժմ ևս մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք մշտապես ասել ենք, որ մեր երկիրն այնպիսի իրավիճակում չէ, որ նոր ցնցումների տանենք, իմ գործընկերները իշխանություններին հորդորում են երկրի ներսում ավելորդ լարվածություն չստեղծել… Պրոցեսներն անընդհատ խորհրդարանից դուրս մղելով՝ միակ պատասխանատուն իշխանություններն են, թե ինչ կկատարվի դրսում»:

Մանրամասները՝ տեսանյութում: