Տրանսպորտից մինչև մանկապարտեզ՝ թղթի վրա գրված նորմերի ու իրականության հակասությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Փետրվարի 12-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշ սահմանափակումներ մեղմացվեցին։ Օրինակ՝ խմբերում երեխաների թիվը 18 փոխարեն սահմանվեց 20, իսկ սոցիալական հեռավորությունը՝ 1․5 մետրի փոխարեն՝ 1 մետր։

Բայց անգամ մեղմացման դեպքում շատ մանկապարտեզներ խմբերում փոքրիկների համալրում չեն կարող անել․ ունեցած սենյակների չափսերը թույլ չեն տալիս մեկ խմբասենյակում 20 երեխայի համար ապահովել 1 մետր հեռավորությունը։

«Երեխաս գնում էր պարտեզ, 1 տարի է չի գնում, ինչ կարանտին հայտարարվեց, ու անհամբեր սպասում էինք այս մեղմացմանը, քանի որ խմբում արդեն 18 հոգի կար, գիտենք, որ եթե մեղմացում լինի, 2 երեխա ավելանա, մեկը մեր երեխան է լինելու, ես և ամուսինս աշխատում ենք, բայց հիմա էլ պարզվեց 1մ տարածք իմ երեխայի համար մանկապարտեզում չկա։ Հիմա ստիպված տարել եմ մասնավոր մանկապարտեզ»,- ասում է ծնողներից մեկը։

Սյուզի Չրախյանի վիճակում տասնյակ ծնողներ են հայտնվել, բայց ոչ բոլորն են կարող պետական մանկապարտեզը փոխարինել մասնավորով, որ նաև աշխատատեղը չկորցնեն։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ 1 մետրից պակաս հեռավորություն սահմանել չեն կարող՝ ԱՀԿ-ն տարբեր գիտական հետազոտությունների հիման վրա նշում է առնվազն 1 մետր հեռավորություն պահպանելը պարտադիր է։

Իսկ արդյո՞ք այս նորմերը միայն թղթի վրա գրված նորմեր չեն և ապահովվում է  երեխաների միջև 1 մետր հեռավորություն պահպանելու պահանջը։

Աբովյանը նշում է՝ վստահ է՝ ոչ բոլոր մանկապարտեզներում է պահպանվում, այստեղ կարևոր է անհատական պատասխանատվությունը։

«Տնօրեններ կան, ամեն մի մանրուք զանգում քննարկում են, աշխատանք են տանում, իսկ տնօրեններ կան, պարզապես ասում են՝ երեխաներ են, հնարավոր չէ»,-ասում է նա։

Հնարավոր է, թե՝ ոչ․ հարցի պատասխանը գտնելու համար պատահականության սկզբունքով այցելեցինք Երևանի մանկապարտեզներից մեկը։ Մուտքից առաջ գնալ թույլ չտվեցին՝ դա հակասում է հակահամաճարակային կանոններին։ Մանկապարտեզի տնօրեն Սոնա Շամախյանը մուտքի դռների մոտ մեզ հետ զրույցում նշեց՝ արդեն սովորել են։Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս մանկապարտեզում սահմանափակումների մեղմացումները երեխաների թվի վրա որևէ կերպ չի ազդել։

«198 երեխայի հնարավորություն ունի, համակազմում 127 երեխա կա, բայց հաճախում է 98-ը։ Խմբերում 10-14 երեխայի հնարավորություն ունեն՝ կանոնները պահպանելու պահանջից ելնելով, մեղմացումների արդյունքում որևէ երեխա չեն կարողացել կանչել», -ավելացնում է նա։

Այսինքն՝ 29 երեխա, որ մինչև նախորդ տարվա մարտ ամիսը հաճախում էր մանկապարտեզ, դեռևս չի կարողանալու հաճախել։ 60-ից ավելի երեխա էլ սպասում է հերթում, որ ընդունելություն կլինի և իրենք էլ կծանոթանան նախադպրոցական կյանքին։

Ստեղծված իրավիճակին ծնողներն արձագանքում են՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը դեմ չեն, եթե այդ կանոնների վերահսկողություն լինի նաև դպրոցներից ու մանկապարտեզներից դուրս։

Ամեն դեպքում, ըստ Երևանի քաղաքապետարանի, հակահամաճարակային կանոնների մեղմացումից հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն ավելացել է 462-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան