ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը ներկայացրել է՝ ինչպիսին կարող է լինել աշխարհը համավարակից հետո

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավար (ՅՈՒՆԻՍԵՖ) Հենրիետա Ֆորը համաշխարհային հանրությանը դիմել է բաց նամակով, որում կոչ է անում բոլորին «ավելի լավ ապագա» պատկերացնել ու լուծել խնդիրները, որոնց սրությունն ակնհայտ դարձավ COVID-19-ի համավարակի պատճառով։

Ֆորն առաջարկել է 5 կարևորագույն ուղղություն՝ համավարակից հետո վերականգնման համար։

1․ Նախ՝ COVID-19-ի դեմ պայքարի համատեքստում հնարավորություն է առաջացել հանրության վստահությունը վերականգնել պատվաստանյութերի հանդեպ։

«Առանց պատվաստանյութի հանդեպ վստահության, դրանք դառնում են պարզապես թանկարժեք սրվակներ բժշկի սենյակում»,- նշել է Ֆորը։ Նա նաև հիշեցրել է երկիր մոլորակի բոլոր բնակիչներին առանց բացառության պատվաստանյութով ապահովելու անհրաժեշտության մասին։

2․ Երկրորդ, ըստ Ֆորի, համավարակի ու կարանտինի պայմաններում ակնհայտ է դարձել, որ միջազգային հանրությունը թերագնահատում է ռիսկերը, որոնք կապված են երեխաների ու դեռահասների հոգեկան հիվանդությունների հետ։ Նա կոչ է արել ապահովել բնակչության հոգեկան առողջության պաշտպանությունը և նշել, որ նման ծրագրերում ներդրումներ անելն անհրաժեշտություն է։

3․ Թվային մեկուսացումը հաղթահարելու հետ կապված Ֆորը մատնանշել է, թե ինչպես է համավարակային մեկուսացումը բացահայտել համացանցի հասանելիության անհավասարությունը: Երբ 2020 թվականի սկզբում բոլոր դպրոցները փակվում էին, աշխարհի դպրոցահասակ երեխաների 30 տոկոսն ի վիճակի չէր օգտվելու առցանց կրթական ծրագրերից։ Խոսքը այն նույն երեխաների մասին է, որոնց մի մասի համար որակյալ կրթության հասանելիությունը հազիվ թե հավանական է: Նամակը կոչ է անում վերաիմաստավորել կրթությունը, վերացնել թվային անջրպետը, որպեսզի թվային գործիքները խթան հանդիսանան կրթությունը վերաիմաստավորելու և դեպի ապագա քայլ անելու հարցերում:

4․ Կորոնավիրուսից տուժել են առաջին հերթի փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Այսպես, օրինակ, աֆրոամերիկացիները կազմում են ԱՄՆ բնակչության 13 տոկոսը, սակայն նրանց է բաժին ընկել այդ երկրում COVID-19-ից բոլոր մահվան դեպքերի 25 տոկոսը։ Հենրիետա Ֆորը կոչ է անում պայքարել խտրականության դեմ ու հանրության բոլոր շերտերին հավասար հնարավորություններ ընձեռել՝ անկախ սեռից, ռասայից  կամ կրոնական պատկանելությունից։

5․ «COVID-19-ը մեզ չսովորեցրեց, որ համամոլորակային խնդիրները պահանջում են համամոլորակային մասշտաբի լուծումներ»,- ասել է Ֆորը։ Նա ընդգծել է, որ մարդկությունը պետք է միմյանց տեղեկացնելով պայքարի կլիմայի փոփոխության դեմ։ Ֆորը կոչ է արել համավարակից հետո աշխարհը վերակառուցել «կանաչ» տնտեսության սկզբունքների համաձայն։

Տաթև Ֆռանգյան