Մոսկվայում որոշել էին՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և ուղարկեցին Կարեն Կարապետյանին, բայց ժողովուրդը խառնեց քարտերը․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

«Ես այն կարծիքին չեմ, որ Սերժ Սարգսյանն է որոշել, որ այսօրվա հայտնի անձնավորությունը հայտնվի իշխանության ղեկին. Սերժը որոշել էր ինքը մնալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Սերժ Սարգսյանը հերքեց, որ Նիկոլ Փաշինյանն իր «պրոյեկտն» է, բայց այդ տեսակետը շարունակվում է շրջանառվել:

«2016թ. հայտնի ապստամբությունից, ՊՊԾ գնդի գրավումից հետո մոսկվաներում որոշում կայացվեց, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, նրան փոխարինողին ուղարկեցին Հայաստան, դա Կարեն Կարապետյանն էր: Եվ այդ երկու տարվա ընթացքում Սերժ Սարգսյանին մոսկովյան հայտնի շրջանակներն անընդհատ հուշում էին, որ ինքը պետք է հեռանա: Նա խոստանում էր հեռանալ, բայց վերջում կատարեց իր քայլը և իր ձևավորած ԱԺ-ի կողմից ընտրվեց վարչապետ: Այնպես չէ, որ հավատացել էին, թե Սերժը իր տված խոստումը պիտի կատարեր, նրանք որոշեցին ժողովրդական ճնշմամբ Սերժին հեռացնել և բերել Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին:

Մոկվայի խաղաքարտերը խառնեց հայ ժողովուրդը. ոչ ոք չէր սպասում այդպիսի աննախադեպ՝ 100 հազար մարդու ակտիվություն, այդ հանգամանքից օգտվեց Նիկոլ Փաշինյանը, և Կարեն Կարապետյանի «պրոյեկտը» սառեցվեց:

Ուզում եմ ասել, որ այն կարծիքին չեմ, թե Սերժն է Նիկոլին բերել: Դա այլ հարց է, որ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը ԱԺ իր ուզած համամասնությունն է ձևավորել, ինքն է որոշել, թե ընդդիմադիր շրջանակից ովքեր պետք է խորհրդարանում լինեն»,- նշեց Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: