Անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում արդեն 18 աջակցության միջոցառում է ընդունվել: Այս մասին Կառավարության նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրել, որ այդ 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք, մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, կարծես թե, անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին ուղղված աջակցության ծրագիրը, ըստ էության, ինչքան շփումներից հասկանում եմ, դեռևս չի ամբողջացել, այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի այդ աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:

«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք ու որոշակի ճշգրտումների կարիք կա», – նշեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, որ միջոցառումները բարելավելու դեպքում շահառուն ավելի ճիշտ կնույնականացվի:

«Ես կարծում եմ՝ մենք ճիշտ ենք արել, որ սկզբնական փուլում ավելի ընդհանրական բնույթի միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի արագությունն ապահովենք, բայց հիմա յուրաքանչյուր հաջորդ միջոցառման մեջ շահառուի կարիքը ավելի ճշգրիտ կնույնականացվի, որպեսզի ավելի հասցեական լինի օժանդակությունը»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: